Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 16–18
  • Երբ էլ չես ուզում ապրել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ էլ չես ուզում ապրել
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դու միակը չես
  • Մեկ այլ միջոց
  • Երբ էլ չես ուզում ապրել...
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Դեպրեսիա
    2013 Արթնացե՛ք
  • Եհովան մեր ‘ամրոցն Է նեղության ժամանակում’
    2004 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 16–18

Երբ էլ չես ուզում ապրել

ԱՄԵՆ տարի միայն Միացյալ Նահանգներում տասնյակ հազարավոր մարդիկ ինքնասպանության փորձ են կատարում։ Աստվածաշունչը նշում է այն հիմնական պատճառը, թե ինչու են շատերը այդպիսի հուսահատ վիճակում. մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում»։ Մարդիկ զգայուն են դարձել կյանքի լարված տեմպի նկատմամբ (2 Տիմոթեոս 3։1; Ժողովող 7։7)։ Երբ անհատը ծանրաբեռնվում է հոգսերով, գուցե մտածի, որ ինքնասպանությունը խնդիրներից խուսափելու միակ միջոցն է։ Ի՞նչ կարող ես անել, եթե քո մեջ այդպիսի մտքեր են ծագում։

Դու միակը չես

Ինչ խոսք, գուցե իրոք անելանելի վիճակում ես, բայց հիշիր, որ դու միակը չես, և ցավոք, բոլորն էլ պայքարում են որևէ խնդրի դեմ։ Աստվածաշունչը նշում է. «Բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Որքան էլ անհույս լինի իրավիճակը և անլուծելի թվա քո խնդիրը, ժամանակի ընթացքում ամեն բան փոխվում է։ Իսկ ի՞նչը կարող է օգնել քեզ այդ պահին։

Խոսիր քո մտահոգությունների մասին հասուն և վստահելի ընկերոջ հետ։ Աստվածաշնչում գրված է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։ Արդար Հոբը, որի մասին նշված է Աստվածաշնչում, ուժգին փորձությունների ժամանակ իր զգացմունքներն ու մտահոգությունները արտահայտեց ուրիշներին։ Երբ նա «նողկանք զգաց» իր կյանքի հանդեպ, ասաց. «Իմ մասին մտահոգությունս չպիտի զսպեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1)։ Վստահելի ընկերոջ հետ խոսելը կօգնի քեզ հանդարտեցնելու էմոցիաներդ և մտքերդ ի մի բերելու։

Սիրտդ դատարկիր Աստծու առաջ՝ աղոթելով։ Ոմանք կարծում են, թե աղոթքը ընդամենը թեթևացում ստանալու միջոց է, սակայն Աստվածաշունչը հակառակն է ասում։ Սաղմոս 65։2-րդ համարը նշում է, որ Եհովան «աղոթքներ Լսող է», իսկ 1 Պետրոս 5։7-ում գրված է. «Նա հոգ է տանում քո մասին»։ Աստվածաշնչում նաև բազմիցս շեշտվում է, որ կարևոր է ապավինել Աստծուն։ Նկատի առ հետևյալ սուրբգրային համարները։

«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (ԱՌԱԿՆԵՐ 3։5, 6)։

«[Եհովան] կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (ՍԱՂՄՈՍ 145։19)։

«Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։14)։

«Եհովան հեռու է ամբարիշտներից, բայց արդարների աղոթքը լսում է» (ԱՌԱԿՆԵՐ 15։29)։

Եթե պատմես Աստծուն քո դժվարությունների մասին, նա օգնության ձեռք կմեկնի քեզ։ Իզուր չէ, որ Աստվածաշունչը հորդորում է. «Ամեն ժամանակ նրա՛ն ապավինիր.... Նրա առաջ դատարկիր քո սիրտը» (Սաղմոս 62։8)։

Մեկ այլ միջոց

Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերը, ովքեր ինքնասպանության են դիմում, մի ժամանակ տառապել են դեպրեսիայովa։ Նման դեպքերում գուցե բժշկական միջամտության կարիք լինի։ Բժիշկը կարող է դեղամիջոցներ նշանակել կամ խորհուրդ տալ որոշ փոփոխություններ մտցնել սննդակարգում։ Որոշ դեպքերում էլ բուժման մեջ մարմնամարզության որևէ ծրագիր է ներառվում։ Շատերի համար պրոֆեսիոնալ բժշկական օգնությունը իսկապես արդյունավետ է եղելb։

Աստվածաշունչը այնպիսի տեղեկություն է պարունակում, որը կարող է քեզ մխիթարել ու հույս տալ։ Օրինակ՝ Հայտնություն 21։4-ում Եհովա Աստծու մասին կարդում ենք. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Այս խոստման մասին մտածելը կարող է մեծ թեթևացում բերել քեզ։

Եհովայի վկաները միլիոնավոր մարդկանց պատմում են Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հույսի մասին։ Շատերը իրական հույսով են լցվում՝ ապրելով այս անհանգիստ ժամանակներում։ Եթե ցանկանում ես ավելի շատ տեղեկություններ ստանալ, կարող ես կապ հաստատել քո տարածքում ապրող Եհովայի վկաների հետ՝ այցելելով Թագավորության սրահ կամ գրելով 5-րդ էջում գտնվող հասցեներից մեկով։ Կարող ես օգտվել նաև www.watchtower.org վեբ կայքից։

[ծանոթագրություններ]

a Դեպրեսիայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2009թ. «Արթնացե՛ք»-ի հուլիսի թողարկումը, էջ 3–9 (անգլ., ռուս.)։

b «Արթնացե՛ք» պարբերագիրը բուժման որևէ ձև չի խրախուսում։ Յուրաքանչյուր մարդ նախքան որոշում կայացնելը անձամբ պետք է ծանրութեթև անի առկա տարբերակները։

[շրջանակ 16-րդ էջի վրա]

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

● «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

● «Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ, իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց» (Սաղմոս 34։4)։

● «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18)։

● «Բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղմոս 147։3)։

[շրջանակներ 17 և 18-րդ էջերի վրա]

ԵԹԵ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՍ ՄՏԱԾՈՒՄ...

Խոսիր վստահելի ընկերոջ հետ

Դատարկիր սիրտդ Աստծու առաջ

Դիմիր բժշկի

[շրջանակ/նկար 18-րդ էջի վրա]

ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հաճախ ընտանիքի անդամները և մտերիմ ընկերներն են գլխի ընկնում, որ հուսահատված անհատը մտածում է ինքնասպանության մասին։ Քայլեր ձեռնարկելը կարող է փրկել նրա կյանքը։ Եղեք կարեկից լսող։ Ընդունեք, որ նա իրոք դժվար իրավիճակում է։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Սփոփեք վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Հորդորեք ընկճված անհատին դիմել օգնության և ամեն բան արեք, որ նրան օգնություն ցույց տրվի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը