Երգ 113
Շնորհակալ ենք քո Խոսքի համար
Տպագիր թողարկում
	1. Ուզում ենք, Եհո՛վա, մեր Հա՛յր, քեզ ասել.
«Անչափ շնորհակալ ենք, որ Խոսքդ ունենք»։
Քո Խոսքն՝ Աստվածաշունչը, ոգով քո ներշնչված,
մեզ առաջնորդում է, դարձնում է կրթված։
2. Քո Խոսքը գրել են մարդիկ մեզ նման.
իր ոճն ու լեզուն գրավիչ են այդքան։
Նրանց կյանքն ու գործերը հավատն են մեր կերտում։
Քո Խոսքն ամրացնում է, տալիս թարմություն։
3. Քո Խոսքը զորեղ է, հասնում է սրտին,
անգամ բաժանում է հոգին ու ոգին։
Կարող է մղումները, մտքերը մեր քննել,
դարձնել իմաստուն և քայլերը շտկել։
(Տե՛ս նաև Սաղ. 119։16, 162; 2 Տիմոթ. 3։16; Հակ. 5։17; 2 Պետ. 1։21)