Երգ 150
Օգնության շտապենք
Յահի ճամփան՝ երջանկություն,
Բերում է այն ուրախություն։
Օրերը մեր պիտի հաշվենք,
Որ իմաստուն սիրտ ձեռք բերենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին։
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք։
Սեր դրսևորենք։
Ամեն երկրում կան թանկ սրտեր,
Հնձի պատրաստ սպիտակ արտեր։
Որտեղ կան քիչ աշխատողներ,
Շտապենք օգնել, թափենք ջանքեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին։
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք։
Սեր դրսևորենք։
Հմտություններ ձեռք բերելով
Ու սրահներ կառուցելով,
Օտար լեզու սովորելով՝
Քարոզչությանն օգնենք սիրով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին։
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք։
Սեր դրսևորենք։
(Տես նաև Հովհ. 4։35; Գործ. 2։8; Հռոմ. 10։14)։