Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr19 օգոստոս էջ 1–2
  • MWBR19 08 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • MWBR19 08 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
  • Ենթավերնագրեր
  • ՕԳՈՍՏՈՍԻ 12–18
  • ՕԳՈՍՏՈՍԻ 19–25
  • ՕԳՈՍՏՈՍԻ 26–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
mwbr19 օգոստոս էջ 1–2

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

ՕԳՈՍՏՈՍԻ 12–18

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՏԻՏՈՍ 1–ՓԻԼԻՄՈՆ

Փնտրենք հոգևոր գանձեր

w89 5/15, էջ 31, պրբ. 5

Ընթերցողների հարցերը

Այդ խոսքերով Պողոսը ամենևին էլ չէր ուզում ցույց տալ, թե համակարծիք է որևէ ռասայի կամ ազգության (այս դեպքում՝ կրետացիների) մասին ասված նսեմացուցիչ բնութագրումներին։ Կարող ենք վստահ լինել դրանում, քանի որ Պողոսը գիտեր, որ Կրետեում կային հիանալի քրիստոնյաներ, ովքեր վայելում էին Աստծու հավանությունը և օծված էին նրա սուրբ ոգով (Գործեր 2։5, 11, 33)։ Կրետեում բավականին թվով նվիրված քրիստոնյաներ կային, որ այնտեղ «ամեն քաղաքում» ժողովներ կազմվեին։ Թեև այդ քրիստոնյաներն անկատար մարդիկ էին, բայց կարող ենք վստահ լինել, որ նրանք ստախոսներ և պորտաբույծ որկրամոլներ չէին, այլապես չէին կարող ունենալ Եհովայի հավանությունը (Փիլիպպեցիներ 3։18, 19; Հայտնություն 21։8)։ Եվ ինչպես այսօր բոլոր ազգերի մեջ, այնպես էլ, ըստ ամենայնի, կրետացիների մեջ կային ազնվասիրտ մարդիկ, ովքեր ցավ էին ապրում՝ տեսնելով շրջապատում տիրող ողբալի բարոյական վիճակը, և պատրաստ էին ընդունել բարի լուրը (Եզեկիել 9։4; համեմատիր Գործեր 13։48)։

ՕԳՈՍՏՈՍԻ 19–25

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 1–3

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 1185, պրբ. 1

Պատկեր

Հիսուսը միշտ նույն չափո՞վ է արտացոլել իր հոր էությունը։

Աստծու անդրանիկ Որդին, ով հետագայում ծնվեց որպես մարդ՝ Հիսուս անունով, իր Հոր՝ «Աստծու պատկերն» է (2Կթ 4։4)։ Քանի որ ակնհայտ է, որ հենց այդ Որդուն Աստված դիմեց՝ ասելով՝ «եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ» ստեղծենք, ապա կարելի է եզրակացնել, որ Որդու և Հոր՝ Արարչի միջև այդ նմանությունը կար Որդու արարումից ի վեր (Ծն 1։26; Հվ 1։1–3; Կղ 1։15, 16)։ Երբ Որդին երկրի վրա էր՝ որպես կատարյալ մարդ, նա իր Հոր հատկությունները և էությունը արտացոլում էր մարդկային հնարավորությունների սահմաններում լավագույն ձևով, այնպես որ կարող էր ասել՝ «ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հվ 14։9; 5։17, 19, 30, 36; 8։28, 38, 42)։ Սակայն այդ նմանությունը, անկասկած, առավել բարձ մակարդակի հասավ այն ժամանակ, երբ Հիսուսը հարություն առավ որպես ոգեղեն էակ, ու Հայրը՝ Եհովա Աստված, «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան տվեց (1Պտ 3։18; Մթ 28։18)։ Քանի որ այդ ժամանակ Աստված Հիսուսին՝ իր Որդուն, «առավել բարձր դիրքի արժանացրեց», Որդին արդեն իր Հոր փառքը արտացոլում էր ավելի մեծ չափով, քան նախքան երկիր գալը, երբ ապրում էր երկնքում (Փպ 2։9; Եբ 2։9)։ Այժմ նա «[Աստծու] էության ճշգրիտ պատկերն» է (Եբ 1։2–4)։

ՕԳՈՍՏՈՍԻ 26–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 4–6

Փնտրենք հոգևոր գանձեր

it-1, էջ 1139, պրբ. 2

Հույս

Հավիտենական կյանքի ու անապականության այս հույսը, որ ունեն «երկնային կոչման մասնակիցները» (Եբ 3։1) միանգամայն հիմնավոր է, և դրան կարելի է վստահությամբ սպասել։ Այն հիմնված է երկու բաների վրա, որոնց դեպքում անհնար է, որ Աստված սուտ խոսի՝ նրա խոստումը և նրա երդումը։ Այդ հույսը կապված է Քրիստոսի հետ, ով այժմ երկնքում է՝ որպես անմահ ոգեղեն էակ։ Ուստի այդ հույսի մասին ասվում է, որ այն «խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ, և մտնում է վարագույրի ներսի կողմը [ինչպես քահանայապետն էր Քավության օրը մտնում Սրբությունների Սրբություն], ուր հանուն մեզ մտավ նախակարապետը՝ Հիսուսը, որը հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես» (Եբ 6։17–20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը