ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ամուսնական զույգերը ինչպես կարող են ամրացնել իրենց միությունը
Աբրահամն ու Սառան իրար սիրող ու հարգող ամուսնական զույգի հրաշալի օրինակ են (Ծն 12։11–13; 1Պտ 3։6)։ Սակայն նրանց ամուսնական կյանքը կատարյալ չէր, նրանք էլ էին անցնում դժվարությունների միջով։ Ամուսնական զույգերը ի՞նչ կարող են սովորել Աբրահամի ու Սառայի օրինակից։
Հաղորդակցվեք իրար հետ։ Մեղմությամբ արձագանքեք այն խոսքերին, որ գուցե ասեք միմյանց սրտնեղած կամ բարկացած վիճակում (Ծն 16։5, 6)։ Ծրագրեք միասին ժամանակ անցկացնել։ Խոսքով ու գործով հավաստիացրեք միմյանց ձեր սիրո մեջ։ Իսկ որ ամենակարևորն է, ջանք թափեք, որ Եհովան լինի ձեր միության անբաժան մասը. միասին ուսումնասիրություն արեք, աղոթեք և ծառայեք (Ժղ 4։12)։ Ամուր ամուսնությունը փառք է բերում Եհովային՝ այդ սուրբ կառույցի Հիմնադրին։
ԴԻՏԻՐ «ԻՆՉՊԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Տեսանյութում ինչի՞ց է երևում, որ Շաանի ու Քիարայի միջև անդունդ էր գոյանում։
Ինչո՞ւ է անկեղծ հաղորդակցությունը կենսական ամուսնության մեջ։
Աբրահամի ու Սառայի օրինակը ինչպե՞ս օգնեց Շաանին ու Քիարային։
Շաանն ու Քիարան ի՞նչ քայլեր արեցին, որ իրենց միությունը ամրացնեն։
Ամուսինն ու կինը ինչո՞ւ չպետք է ակնկալեն, որ իրենց ամուսնական կյանքը կատարյալ կլինի։
Դուք կարո՛ղ եք ամրացնել ձեր ամուսնական միությունը