Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 9/1 էջ 12–15
  • Ադամն ու Եվան իրակա՞ն անձինք են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ադամն ու Եվան իրակա՞ն անձինք են
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ծննդոցի» արձանագրությունը գիտականորեն ճշգրի՞տ է
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
  • Դոմինոյի էֆեկտ
  • Կյանք. իմաստալի՞ց, թե՞ աննպատակ
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Դաս ունենք քաղելու առաջին մարդկային զույգից
    2000 Դիտարան
  • Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Առաջին տղամարդն ու կինը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2009 Դիտարան
w09 9/1 էջ 12–15

Ադամն ու Եվան իրակա՞ն անձինք են

ՇԱՏԵՐԻ համար Ադամի ու Եվայի մասին արձանագրությունը միայն գեղեցիկ պատմություն է։ «Իրենց քրիստոնյա համարող մարդիկ կարծում են, թե «Ծննդոց» գրքի պատմությունները, օրինակ՝ Ադամի ու Եվայի պատմությունը, այլաբանություն է»,— նշում է «Թայմ» հանդեսի խմբագիրը։ Կաթոլիկ, բողոքական և հրեա գիտնականների մեծամասնությունը նույնպես այդ կարծիքն ունի։ Նրանք պնդում են, թե «Ծննդոց» գրքի տեղեկությունների մեծ մասը ներդաշնակ չէ պատմական կամ գիտական փաստերին։

Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ Հավատո՞ւմ եք, որ Ադամն ու Եվան իրական անձինք են եղել։ Կա՞ն արդյոք ապացույցներ, որ նրանք իսկապես գոյություն են ունեցել։ «Ծննդոցի» այդ պատմությունը առասպել համարելու հիմքեր կա՞ն։

«Ծննդոցի» արձանագրությունը գիտականորեն ճշգրի՞տ է

Նախ եկեք տեսնենք, թե ինչպես է ստեղծվել առաջին մարդը։ Ադամի մասին Աստվածաշունչն ասում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» (Ծննդոց 2։7)։ Այս հաղորդագրությունը գիտականորեն ճշգրի՞տ է։

«Նանոբժշկություն» գրքում նշվում էր, որ մարդու մարմինը կազմված է 41 քիմիական տարրերից (Nanomedicine)։ Դրանք կան նաև «հողի փոշու» մեջ, օրինակ՝ ածխածին, երկաթ, թթվածին։ Այո՛, ինչպես նշվում է «Ծննդոց» գրքում, մարդը շինված է «հողի փոշուց»։

Ինչպե՞ս այս անկենդան տարրերը միանալով դարձան կենդանի էակ։ Պատկերացնելու համար այս պրոցեսի բարդությունը այն համեմատենք ՆԱՍԱ տիեզերանավի հետ, որը երբևէ կառուցված ամենաբարդ մեքենան է։ Տեխնիկայի այս գլուխգործոցը կազմված է 2,5 միլիոն մասերից։ Ինժեներները տարիներ շարունակ աշխատել են այս մեքենան նախագծելու և կառուցելու համար։ Իսկ մարդու մարմինը բաղկացած է 7 օկտիլիոն ատոմներից, 100 տրիլիոն բջիջներից, տասնյակ օրգաններից։ Մարդու մարմնում գործում են նաև 9 ֆունկցիոնալ համակարգերa։ Ինչպե՞ս է այս ապշեցուցիչ կենսաբանական «մեքենան» կառուցվել։ Այն կույր պատահականությա՞ն արդյունք է, թե՞ բանական Արարչի ստեղծագործություն։

Իսկ ի՞նչն է պահպանում մարդու կյանքը։ Ո՞վ է կյանքի աղբյուրը։ Գիտնականները խոստովանում են, որ չգիտեն այս հարցերի պատասխանները։ Նրանք նույնիսկ չեն կարողանում ասել, թե ինչ է կյանքը։ Սակայն նրանց համար, ովքեր ընդունում են, որ գոյություն ունի Ստեղծիչ, պատասխանն ակնհայտ է. կյանքի Աղբյուրը Աստված էb։

Իսկ պե՞տք է արդյոք հավատալ «Ծննդոց» գրքում արձանագրված այն խոսքերին, ըստ որի, Եվան ստեղծվել է Ադամի կողոսկրից (Ծննդոց 2։21–23)։ Թեև շատերը դա առասպել են համարում, սակայն չարժե հապճեպորեն եզրակացություններ անել։ Քննենք հետևյալ փաստերը. 2008 թ. հունվարին Կալիֆորնիայի (ԱՄՆ) գիտնականները առաջին անգամ մարդու մաշկի բջիջներից ստեղծեցին հասուն սաղմի կլոն։ Օգտագործելով նմանատիպ մեթոդներ՝ գիտնականները կլոնավորել են առնվազն 20 կենդանիներ։ Դրանցից է հայտնի Դոլլի ոչխարը, որին 1996 թ.–ին կլոնավորեցին հասուն ոչխարի կրծքագեղձի բջջիցc։

Ճիշտ է, թեև դեռ հայտնի չէ, թե այս փորձարկումների արդյունքները ինչպիսին կլինեն, սակայն մի բան պարզ է. եթե մարդիկ կարող են որպես հումք օգտագործել կենդանի օրգանիզմի մի մասնիկը, որպեսզի ստեղծեն նույն տեսակի կենդանի, մի՞թե ամենակարող Ստեղծիչը չի կարող մարդ ստեղծել արդեն գոյություն ունեցող կենդանի օրգանիզմից։ Հետաքրքիր է, որ բժիշկները վերականգնողական վիրաբուժության մեջ օգտագործում են կողոսկրը, քանի որ այն կարող է նորից աճել։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Շատ մարդիկ զարմանում են, երբ իմանում են, որ Ադամի ու Եվայի մասին խոսվում է ոչ միայն «Ծննդոց» գրքում, այլև ամբողջ Աստվածաշնչում։ Ինչպե՞ս են նրանց մասին արձանագրությունները հաստատում, որ «Ծննդոց» գիրքը պատմականորեն ճշգրիտ է։

Օրինակ՝ թե՛ «Ա Մնացորդաց» գրքի 1–9 գլուխներում և թե՛ «Ղուկասի Ավետարանի» 3–րդ գլխում արձանագրված է հրեաների տոհմաբանությունը։ Այն ընդգրկում է 48 և 75 սերունդների անուններ։ Ղուկասը հիշատակում է Հիսուս Քրիստոսի տոհմաբանությունը, իսկ «Ա Մնացորդաց» գրքում նշվում է Իսրայել ազգի թագավորական և քահանայական սերունդների անունները։ Այս երկու տոհմաբանությունների մեջ նշվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Սողոմոն, Դավիթ, Հակոբ, Իսահակ, Աբրահամ, Նոյ և վերջապես Ադամ։ Բոլորն էլ իրական մարդիկ են եղել։ Նշված ցուցակում Ադամը եղել է առաջին իրական անձնավորությունը։

Փաստորեն, Աստվածաշնչում Ադամն ու Եվան ներկայացվում են որպես իրական անձինք և ոչ թե առասպելական կերպարներ։ Ահա մի քանի օրինակ։

• «[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (ԳՈՐԾԵՐ 17։26)։

• «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը, և այդպիսով .... մահը իշխեց ինչպես թագավոր՝ Ադամից սկսած մինչև Մովսեսը» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12, 14)։

• «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 15։45)։

• «Առաջինը Ադամը ստեղծվեց, հետո նոր Եվան» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 2։13)։

• «Ենովքը, որ Ադամից հետո յոթերորդն էր, նույնպես մարգարեացավ [ամբարիշտների] մասին» (ՀՈՒԴԱ 14)։

Դեռ ավելին, Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Խոսքի ամենավստահելի վկան, նույնպես ընդունել է Ադամի ու Եվայի գոյությունը։ Մի առիթով երբ ամուսնալուծության մասին խոսվեց, Հիսուսը պատասխանեց. «Արարչագործության սկզբում «[Աստված] արու և էգ ստեղծեց նրանց։ Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։.... Ուրեմն՝ ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մարկոս 10։6–9)։ Մի՞թե Հիսուսը այլաբանության միջոցով կհիմնավորեր իրավական նախադեպը։ Ո՛չ։ Հիսուսը որպես փաստ մեջբերեց «Ծննդոց» գրքի արձանագրությունը։

Այս բոլոր ապացույցները ամփոփելով՝ աստվածաշնչային մի բառարանում ասվում է. «Նոր Կտակարանը հաստատում է, որ «Ծննդոց» գրքի առաջին գլխի տեղեկությունը պատմականորեն ճշգրիտ է» (The New Bible Dictionary)։

Դոմինոյի էֆեկտ

Եկեղեցի հաճախող շատ անկեղծ անհատներ այն կարծիքին են, որ լավ քրիստոնյա դառնալու համար պարտադիր չէ հավատալ, որ Ադամն ու Եվան գոյություն են ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե այս պնդումը ճիշտ է։ Ենթադրենք՝ դա այդպես է ու շարունակենք նույն ձևով տրամաբանել։

Օրինակ՝ շատերը կարևոր են համարում փրկանքի մասին աստվածաշնչային ուսմունքը։ Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իր կատարյալ մարդկային կյանքը տվեց որպես փրկանք՝ մարդկանց մեղքից ազատելու համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16)։ Ինչպես գիտենք, փրկանքը համարժեք փոխհատուցում է կամ այն գինն է, որը տրվում է որևէ բան հետ գնելու համար։ Այդ պատճառով Աստվածաշնչում նշվում է, որ Հիսուսը իր կյանքը որպես «համապատասխան փրկանք» տվեց (1 Տիմոթեոս 2։6)։ Սակայն հարց է առաջանում՝ համապատասխան ինչի՞ն։ Աստծու Խոսքը պատասխանում է. «Ինչպես որ Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։22)։ Այն կատարյալ կյանքը, որ Հիսուսը զոհաբերեց հնազանդ մարդկությանը փրկելու համար, համարժեք է Ադամի կատարյալ կյանքին, որը նա կորցրեց մեղք գործելու պատճառով (Հռոմեացիներ 5։12)։ Հստակ է ուրեմն, որ եթե Ադամը գոյություն ունեցած չլիներ, Քրիստոսի քավիչ զոհը անիմաստ կլիներ։

Եթե Ադամի ու Եվայի մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը հերքվում է, ապա, դոմինոյի էֆեկտի պես, հերքվում են նաև Աստվածաշնչի գրեթե բոլոր հիմնական ուսմունքներըd։ Այդպիսով շատ հարցեր մնում են անպատասխան, իսկ հավատը դառնում է անհիմն (Եբրայեցիներ 11։1)։

Կյանք. իմաստալի՞ց, թե՞ աննպատակ

Հիմա անդրադառնանք մի կարևոր հարցի՝ արդյոք «Ծննդոց» գրքի արձանագրությունը մերժելով՝ մարդիկ կկարողանա՞ն իմանալ, թե որն է կյանքի նպատակը։ էվոլյուցիոնիստ և աթեիստ Ռիչարդ Դոկինսի համաձայն՝ տիեզերքը «ծրագրված չէ, աննպատակ է, գոյություն չունի բարու և չարի գաղափարը, ամեն բան պատահականության, դաժան անտարբերության արդյունք է»։ Ի՜նչ մռայլ պատկեր։

Ի տարբերություն Դոկինսի՝ Աստվածաշունչը գոհացուցիչ պատասխաններ է տալիս մեզ հուզող հարցերին, օրինակ՝ ինչպե՞ս ենք առաջ եկել, ո՞րն է կյանքի նպատակը, ինչո՞ւ այսքան տառապանք կա, երբևէ չարությանը վերջ կդրվի՞։ Դեռ ավելին, Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք Դրախտ երկրում հավիտյան ապրելու հույս ունենք, ինչպես որ առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան ունեին (Սաղմոս 37։29; Հայտնություն 21։3–5)։ Ի՜նչ հրաշալի հեռանկարe։

Գուցե Ադամի ու Եվայի մասին արձանագրությունը հակասում է էվոլյուցիոն տեսությանը, սակայն այն ներդաշնակ է գիտական փաստերին։ Ավելին, այն լիովին ներդաշնակ է Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին։

Այս գիրքն օգնում է, որ իմաստալից կյանքով ապրենք։ Ուստի արժե՛ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Եհովայի վկաները պատրաստակամորեն կօգնեն ձեզ այս հարցում։

[ծանոթագրություններ]

a 7 օկտիլիոն նշանակում է 7, որին հաջորդում է 27 զրո, իսկ 100 տրիլիոն նշանակում է 100, որին հաջորդում է 12 զրո։

b Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» և «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» (անգլ., ռուս.) գրքերը։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

c Ինչ խոսք, գիտնականները կյանք չստեղծեցին։ Ընդհակառակը՝ նրանք այդ ամենին հասան արդեն գոյություն ունեցող կենդանի բջիջների շնորհիվ։

d Օրինակ՝ Աստծու գերիշխանության մասին ուսմունքը, մարդու անարատության, բարու և չարի, ազատ կամքի, մահացածների վիճակի, ամուսնության, խոստացված Մեսիայի, դրախտային երկրի, Աստծու Թագավորության և շատ այլ ուսմունքներ։

e Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3–րդ գլուխը, որը կոչվում է «Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ» և 5–րդ գլուխը՝ «Փրկանք. Աստծու մեծագույն նվերը»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 14–րդ էջի վրա]

Եթե Ադամը եղած չլիներ, Քրիստոսի քավիչ զոհը անիմաստ կլիներ

[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]

Ինչպես որ բարդ տիեզերանավը ստեղծող ունի, այնպես էլ մարդու մարմինը

[նկար 15–րդ էջի վրա]

Հիսուսը ընդունում էր Ադամի ու Եվայի գոյությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը