Ձերբազատվե՛ք մահաբեր ծխից
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ տվյալներն անհանգստացնող են. ամեն օր յուրաքանչյուր մեկ րոպեում երեք մարդ է մահանում իր իսկ տանը։ Պատճառը այրվող կենսազանգվածից առաջացող ծուխն է։
Իսկ ի՞նչ է կենսազանգվածը։ Դա չորացած գոմաղբից, չոր փայտից, ճյուղերից, խոտերից կամ թափված պտուղների մնացուկներից գոյացած աղբակույտն է, որը մարդիկ հավաքում են որոշակի նպատակով օգտագործելու համար։ Ըստ մի պարբերաթերթի՝ երկրի բնակչության մեկ երրորդը՝ ավելի քան երկու միլիարդ մարդ, կենսազանգվածն օգտագործում է որպես վառելանյութ՝ կերակուր պատրաստելու և տունը ջեռուցելու նպատակով («The Kathmandu Post of Nepal»)։ Հաճախ դա աղքատ մարդկանց միակ վառելիքն է։
Ցավոք, այրվող կենսազանգվածը արտազատում է մահաբեր գազեր։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել։ «Տան օդը աղտոտումից զերծ պահելու խնդիրը պարզ լուծում ունի. կա՛մ միջոցներ ձեռնարկել, որ ծուխը ներս չթափանցի, կա՛մ այն դուրս հանել տանից»,— հայտնում է մի կազմակերպություն («Intermediate Technology Development Group»), որը բազմաթիվ երկրներում օգնում է մարդկանց բարելավել իրենց կենցաղային պայմանները։
նշանակում է, որ կերակուրը պետք է դրսում պատրաստվի։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե դա հնարավոր չէ կամ էլ նախընտրելի չէ։ «Կարելի է բարելավել տան օդափոխությունը»,— առաջարկում է վերոհիշյալ կազմակերպությունը։ Դա կարելի է անել երկու ձևով. տանիքից անցքեր բացելով (դրանց վրա մետաղյա ցանց դնելով՝ կարգելեք կենդանիների մուտքը) և պատուհաններ տեղադրելով (փեղկերը կխոչընդոտեն ծխի ներթափանցումը)։ Սա կկարգավորի օդի շրջանառությունը և դուրս կմղի ծուխը։ Սակայն երբ վառելանյութը օգտագործվում է տունը ջեռուցելու նպատակով, անցքեր բացելն անտեղի է։ Այսպիսի դեպքերի համար գոյություն ունի օգտակար մեկ ուրիշ միջոց։
Ինչպես տեղեկացնում է նշված կազմակերպությունը, վառարանի վրա կափարիչ դնելը ծուխը կասեցնելու ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է։ Կափարիչները հեշտությամբ կարելի է պատրաստել մետաղյա թիթեղից կամ նույնիսկ աղյուսից և ցեխից։ Այս լայն կափարիչներով փակում են վառարանի բերանը, ինչի շնորհիվ ծուխը դուրս է գալիս ծխնելույզի միջով։ Փորձագետները ասում են, որ երբ տան օդափոխությունը բարելավված է, և վառարանների վրա դրված են կափարիչներ, թունավոր նյութերի առկայությունը տան մեջ նվազում է 80 տոկոսով։ Այս կափարիչները օգտագործող մարդիկ նկատում են, որ դարձել են ավելի առողջ, ավելի մաքուր, կարողանում են ավելի շատ գործ անել և ավելի մեծ հաճույքով են ժամանակ անցկացնում տանը։ Այսպիսով՝ անգամ չնչին բանը կարող է բարեփոխել մեր կյանքը։
[Նկար 30–րդ էվի վրա]
Խոհանոց Քենիայում՝ լայներիզ քիվերով և պատուհաններով։ Վառարանը կափարիչ ունի։
[Թույլտվությամբ]
Dr.Nigel Bruce/www.itgd.org