Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/06 էջ 29
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2006 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Գնահատեք ձեր մայրիկին»
  • Բարոյական արժեքների խառնաշփոթ
  • Պրիոնների ներթափանցման վտանգ
  • Բարակ մեջքի «տենդ»
  • Արյան փոխներարկում. ունի՞ ապագա
    2007 Արթնացե՛ք
  • Արյան փոխներարկում. անվտա՞նգ է արդյոք
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
2006 Արթնացե՛ք
g 4/06 էջ 29

Դիտում ենք աշխարհը

◼ Իսպանիայի կառավարությունը սահմանել է, որ յուրաքանչյուր քաղաքացու կողմից վճարվող հարկի 0,5%–ը, կախված հարկատուի ցանկությունից, պետք է հատկացվի կա՛մ բարեգործական, կա՛մ կաթոլիկական ընկերություններին։ Թեև այդ երկրի բնակիչների 80%–ը կաթոլիկներ են, ընդամենը 20%–ն է նախընտրել հարկը վճարել եկեղեցուն («EL PAÍS», ԻՍՊԱՆԻԱ)։

◼ «Վիճակագրության ինստիտուտի» կողմից կազմված կյանքի տևողության աղյուսակների համաձայն՝ «ծխախոտ գործածող 30 տարեկան տղամարդկանց կյանքը կրճատվում է մոտ 5,5 տարով, իսկ կանանց կյանքը՝ 6,5–ով»։ Սակայն հետաքրքիր է, որ նույն տարիքում ծխախոտից հրաժարվելու դեպքում զգալիորեն նվազում է ծխելու հետևանքով մահանալու վտանգը («THE TIMES», ԱՆԳԼԻԱ)։

◼ 2004 թ. ընթացքում նավթի սպառման ցուցանիշը աշխարհում աճել է 3,4%–ով՝ օրական կազմելով 82 400 000 բարրել։ Այս աճը գրեթե 50%–ով տեղի է ունեցել ԱՄՆ–ի և Չինաստանի պատճառով, որտեղ օրական համապատասխանաբար սպառվում է 20 500 000 և 6 600 000 բարրել նավթ («VITAL SIGNS 2005», «WORLDWATCH INSTITUTE»)։

«Գնահատեք ձեր մայրիկին»

Կանադացի մասնագետները հաշվարկել են, որ եթե երկու դպրոցահասակ երեխա ունեցող տնային տնտեսուհին աշխատավարձ ստանա իր կատարած աշխատանքի դիմաց (այդ թվում արտաժամյա աշխատանքի), այդ գումարը տարեկան կկազմի 130 000 դոլար։ Իրենց հետազոտությունը կատարելիս նրանք հաշվի են առել միջին աշխատավարձերը, ընդ որում, երբ մարդն աշխատում է «շաբաթվա մեջ 100 ժամ. վեց օր՝ 15 ժամ և մեկ օր՝ 10» («Vancouver Sun»)։ Տան գործերով զբաղվող մայրը կատարում է դայակի, ուսուցչուհու, սպասուհու, բուժքրոջ, խոհարարի, վարորդի, ինչպես նաև արհեստավորի աշխատանք։ Ուստի վերոհիշյալ թերթում այսպիսի խորհուրդ էր տրվում. «Գնահատեք ձեր մայրիկին. նա, ամենայն հավանականությամբ, ըստ արժանվույն չի վարձատրվում»։

Բարոյական արժեքների խառնաշփոթ

Ֆինլանդիայի համալսարաններից մեկի կողմից հրատարակված մի տեղեկագրում ասվում էր, որ ֆինն երիտասարդները հակված են «ստեղծել իրենց բարոյական արժեքները», և որ այդ երևույթը գնալով ավելի մեծ չափերի է հասնում։ Ինչպես նշվում էր, այսօր սովորական բան է, որ «մարդը տարբեր աղբյուրներից ընտրի իր չափանիշները, ասես դուրս է եկել առևտրի»։ Արդյունքում երիտասարդները երբեմն խիստ հակասական հայացքներ են որդեգրում։ Օրինակ՝ նրանք կարող են համարել, որ անհրաժեշտ է անկողմնապահորեն բաշխել նյութական միջոցները, բայց միևնույն ժամանակ «արդարացնել այնպիսի մրցակցությունը, որի դեպքում մարդիկ դիմում են դաժան ու ստոր քայլերի»։

Պրիոնների ներթափանցման վտանգ

Ֆրանսիայի առողջապահական մարմինների կողմից վերջերս հրատարակված մամլո հաղորդագրության մեջ նշվում էր, որ արյան փոխներարկման միջոցով պրիոնների ներթափանցման վտանգը շատ ավելի մեծ է, քան մինչ այդ կարծում էին։ Պրիոնները սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք համարվում են Կրեյցֆելդ–Յակոբի հիվանդության հարուցիչներ։ Այս անբուժելի մահացու հիվանդությունը, որը քայքայում է մարդու նյարդային համակարգը, էնցեֆալոպատիայի տեսակ է և առավել հայտնի է «կովի կատաղություն» անվամբ։ Վերոհիշյալ տվյալների հրապարակումից կարճ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ Մեծ Բրիտանիայում արյան փոխներարկումից Կրեյցֆելդ–Յակոբի հիվանդություն է ձեռք բերել երկու հոգի։ Ցավալին այն է, որ հուսալի մեթոդ չկա հայտնաբերելու այս հիվանդությունը նրա կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց առաջ։

Բարակ մեջքի «տենդ»

Ինչպես հայտնում է «Սիդնեյ մորնինգ հերալդ» պարբերաթերթը (անգլ.), «նույնիսկ հինգ տարեկան աղջիկները գոհ չեն իրենց կազմվածքից և ցանկանում են նիհարել»։ Վերոհիշյալ պարբերականում վկայակոչվում էր մի հետազոտություն, որն անցկացվել էր Ավստրալիայում 5–8 տարեկան աղջիկների շրջանում։ Նրանց գրեթե կեսը ցանկություն էր հայտնել նիհարելու, և նույն թվով աղջիկներ ասել էին, որ «գիրանալու դեպքում կսկսեն հետևել հատուկ սննդակարգի»։ Մի հետազոտող մտավախություն է հայտնում, որ իդեալական կազմվածքի մասին սխալ պատկերացումները «[աղջիկների] հետագա կյանքում կարող են առաջ բերել թերարժեքության զգացում, դեպրեսիա և սնուցման խանգարումներ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը