Արդյոք պատահականությո՞ւն է
Ծովոզնու ինքն իրեն սրվող ատամիկը
● Օգտագործելով իր հինգ ատամիկները՝ ծովոզնին կարող է անցքեր բացել ժայռի մեջ ու թաքնվել այնտեղ։ Չնայած ծամելուն և քերելուն՝ ծովոզնու ատամիկը սուր է մնում։ «Սա շատ ավելին է, քան ցանկացած կտրող կամ աղացող գործիք, որ մեզ հայտնի է»,— ասում է Միացյալ Նահանգների Վիսքոնսին-Մադիսոն համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Պուպա Գիլբերտը։ Իսկ ո՞րն է ծովոզնու գաղտնիքը։
Նկատի առնենք հետևյալը։ Ծովոզնու ատամիկը կազմված է բյուրեղիկներից, որոնք ամրացված են իրար։ Սակայն, ինչպես նշում է Գիլբերտը, «ատամիկի մեջ հատուկ հատվածներում կան թույլ կետեր»։ Այս հատվածների փխրուն օրգանական նյութի շնորհիվ ատամիկի շերտերը թղթի ծակոտագծերի նման հեշտությամբ առանձնանում են՝ ստեղծելով նոր սուր ծայր։ Քանի որ ատամիկը անընդհատ աճում է մի ծայրից և ինքն իրեն սրվում մյուս ծայրից, այն երբեք չի բթանում։ Գիլբերտը ծովոզնու ատամիկը անվանում է «բնության մեջ գոյություն ունեցող այն մի քանի կառուցվածքներից մեկը, որն ինքն իրեն սրվելու մեխանիզմ ունի»։
Ծովոզնու ինքն իրեն սրվող ատամիկի մեխանիզմն իմանալը գործիքներ ստեղծողների համար հրաշալի մտահղացումների դուռ է բացում։ Դրա շնորհիվ կարող են ստեղծվել գործիքներ, որոնք օգտագործվելիս իրենք իրենց կսրվեն։ «Գաղտնիքը ծովոզնու մեջ գործող մեխանիզմն է»,— ասում է Գիլբերտը։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ծովոզնու ինքն իրեն սրվող ատամիկը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[նկար 16-րդ էջի վրա]
Աճող ատամիկ
Կրային ափսե
Սրված ատամիկ
[նկար 16-րդ էջի վրա]
Ծովոզնի
[նկար 16-րդ էջի վրա]
Հինգ ատամիկ
[նկար 16-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Both photos: Courtesy of Pupa Gilbert/University of Wisconsin-Madison