Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 49 էջ 220–էջ 223
  • Նա դարձավ ամուր ժայռ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա դարձավ ամուր ժայռ
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Ես մեղավոր մարդ եմ»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Որդեգրիր Եհովայի ու Հիսուսի մտածելակերպը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    2010 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 49 էջ 220–էջ 223

49 ՊԵՏՐՈՍ

Նա դարձավ ամուր ժայռ

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՍԻՄՈՆԻՆ տեսնելուն պես Հիսուսը նրան նոր անուն տվեց։ Նա ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովհաննեսի որդին։ Այսուհետ դու կկոչվես Կեփաս»։ «Կեփաս» անունը ակներևաբար նույն իմաստն ունի, ինչ «Պետրոս» անունը, որը նշանակում է «ժայռաբեկոր»։ Ինչո՞ւ Հիսուսը այդ անունն ընտրեց։ Ժայռաբեկորը ամուր է, կարծր և կարող է օգտագործվել որպես շինանյութ։ Ըստ երևույթին, Հիսուսն ուզում էր դրանով ասել, որ Պետրոսը աչքի էր ընկնելու հենց այդպիսի հատկանիշներով և ամրացնելու էր ժողովը։

Իսկ Պետրոսը արդարացրե՞ց իրեն տրված այդ անունը։ Ինչպես տեսանք 45-րդ գլխում, Պետրոսը ոչ միշտ է ժայռանման հատկանիշներ դրսևորել։ Նա երբեմն անվստահ էր, փոփոխամիտ։ Եվ անգամ եղան պահեր, երբ վախին տեղի տալով՝ սխալ քայլեր արեց։ Այդուհանդերձ Հիսուսը չկորցրեց նրա հանդեպ իր վստահությունը։ Նա համոզված էր, որ Պետրոսը ավելի խիզախ ու հաստատակամ մարդ կդառնա։ Արդյոք Հիսուսն իրավացի՞ էր։

Իր կյանքը զոհելուց և հարություն առնելուց հետո Հիսուսը իր առաքյալներին անչափ կարևոր մի գործ հանձնարարեց։ Պետրոսը եռանդով ու պատրաստակամությամբ լծվեց այդ գործին։ Նա տարբեր առիթներով զարմանալի քաջություն դրսևորեց։ Երուսաղեմում մեծ տոնակատարության ժամանակ նա բարեպաշտ հրեաների մի քանի հազարանոց բազմության առաջ ելույթ ունեցավ և առանց վախենալու ուղիղ ասաց նրանց, որ իրենք պատասխանատվություն են կրում Մեսիայի մահվան համար։ Ներկաներից շատերը «իրենց սրտի խորքում մեծ ցավ զգացին» և դրական արձագանքեցին Պետրոսի համարձակ քարոզչությանը։ Արդյունքում մոտ 3000 հոգի մկրտվեց ու Հիսուսի աշակերտ դարձավ։

Ի՞նչն օգնեց Պետրոսին դառնալու այնպիսի մարդ, ինչպիսին Հիսուսն էր մարգարեաբար բնորոշել նրան

Պետրոսի համար բարի լուրի քարոզչությունը ամենագլխավոր բանն էր կյանքում։ Հիսուսը նրան վստահել էր «Թագավորության բանալիները»՝ հանձնարարելով, որ երկնքի թագավորության մեջ իշխելու դուռ բացի երեք տարբեր խմբի մարդկանց համար։ Ուստի Պետրոսը հենց այդպես էլ արեց. քաջաբար ու առանց կողմնապահության քարոզեց հրեաներին, ապա սամարացիներին, իսկ հետո այլազգիներին՝ հրեական ծագում չունեցող մարդկանց։ Բարի լուրը քարոզելու և հավատակիցներին քաջալերելու համար նա ճամփորդեց տարբեր վայրեր, երբեմն իր կնոջ հետ։ Նա նույնիսկ հասավ հեռավոր Բաբելոն ու բնակվեց այնտեղ։

Տասնամյակներ շարունակ Պետրոսը քարոզչական գործը կատարելիս խիզախորեն դիմագրավեց բազում դժվարություններ ու հալածանք։ Նրան ու իր համագործակիցներին նույնիսկ բանտ գցեցին, ընդ որում՝ ոչ մեկ անգամ։ Հրեա կրոնական առաջնորդները պահանջեցին, որ նրանք դադարեցնեն քարոզչությունը։ Բայց Պետրոսը պատասխանեց. «Մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք, ոչ թե մարդկանց»։ Ու թեև դրա համար նրանք ծեծի ենթարկվեցին, միևնույն է, շարունակեցին մարդկանց պատմել Աստծու թագավորության և նրա նշանակած Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի մասին։

Պետրոսը և մյուս առաքյալներից մի քանիսը ծեծի ենթարկվելուց հետո, ուրախ զրուցելով, քայլում են քաղաքի փողոցով։ Մի խումբ հրեաներ զարմացած նայում են արյունոտված հագուստներով այդ անցորդներին

Շուտով հալածանքը է՛լ ավելի սաստկացավ։ Ինչպես տեսանք նախորդ գլխում, Ստեփանոսը քարկոծվեց։ Մոտ տասը տարի անց նահատակվեց նաև Հակոբոս առաքյալը՝ Պետրոսի ընկերներից մեկը։ Հակոբոսին մահապատժի ենթարկած անգութ կառավարիչը, տեսնելով, որ այդ սպանությունը հրեաների սրտով է, հրամայեց, որ Պետրոսին էլ ձերբակալեն։ Նրան շղթայեցին, փակեցին բանտի խցում և հսկիչներ կանգնեցրին։ Ի՞նչ էր մտածում Պետրոսը այդ պահին։ Թերևս նա հիշում էր Հիսուսի մարգարեական խոսքերը, որ իրեն շղթայելու են ու տանեն բանտ՝ մահապատժի ենթարկելու, և գուցե մտածում էր, որ այդ մարգարեությունն արդեն իրականանում է։

Բայց ուշ գիշերին հանկարծ մի հրեշտակ հայտնվեց։ Նա արթնացրեց Պետրոսին, արձակեց շղթաները, հանեց բանտախցից և անցկացնելով հսկիչների մոտով՝ հսկայական դարպասով դուրս բերեց փողոց։ Ի՞նչ արեց Պետրոսը՝ հայտնվելով ազատության մեջ։ Նա առաջին հերթին մտածում էր ոչ թե իր ապահովության մասին, այլ իր հավատակիցների։ Ուստի անմիջապես գնաց այնտեղ, որտեղ իր եղբայրներն ու քույրերը հավաքվել էին Եհովային երկրպագելու և աղոթելու։ Կարելի է պատկերացնել, թե որքան ուրախալի ու քաջալերական էր նրանց համար Պետրոսի այցը։

Ակնհայտ է, որ Պետրոսը երբեք չմոռացավ իր Տիրոջ պատվերները՝ «զորացրու եղբայրներիդ», «կերակրիր իմ գառնուկներին» (Ղուկ. 22։32; Հովհ. 21։17)։ Ուր էլ որ նա գնար, քաջաբար քարոզում էր ու զորացնում Աստծու ժողովրդին։ Ինչ խոսք, նա կատարյալ չէր ու սխալներ էր անում։ Օրինակ՝ մի անգամ, ուրիշների կարծիքից վախենալով, սխալ պահեց իրեն, և խորհուրդ ստացավ մեկ ուրիշ առաքյալից։ Պետրոսը խոնարհաբար ընդունեց այդ խորհուրդը ու դաս քաղեց իր սխալից։ Նա շարունակեց ամրապնդել իր եղբայրների ու քույրերի հավատը և Աստծու ներշնչմամբ երկու նամակ գրեց, որոնք դարձան Աստվածաշնչի մի մաս։ Տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայելուց հետո Պետրոսը նորից բանտարկվեց։ Դա վերջին բանտարկությունն էր, քանի որ հետո նրան մահապատժի ենթարկեցին։ Բայց նա երբեք չկորցրեց իր հավատն ու քաջությունը։ Պետրոսն իսկապես ամուր ժայռ դարձավ։

Կարդա Աստվածաշնչից

  • Մատթեոս 16։18, 19

  • Հովհաննես 1։40-42; 21։14-19

  • Գործեր 2։14-43; 5։17-42; 8։14-17, 25; 10։44-48; 12։1-17

  • Գաղատացիներ 2։11-14

  • 1 Պետրոս 5։13

  • 2 Պետրոս 1։12-15

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Պետրոսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Հիսուսը Պետրոսին տվեց «Թագավորության բանալիները»։ Առաքյալն ինչպե՞ս գործի դրեց դրանք (Մատթ. 16։18, 19; ijwbq, հոդված 124, պրբ. 1-5)։ Ա

    Քարտեզ, որի վրա նշված է, թե ինչ վայրերում է Պետրոսը գործի դրել «Թագավորության բանալիները»

    նկար Ա։ Պետրոսը Թագավորության մասին լուրը քարոզեց Երուսաղեմի հրեաներին, Սամարիայի բնակիչներին և Կեսարիայում գտնվող այլազգիներին

  2. 2. Ինչի՞ց է երևում, որ Պետրոսը դեռ նախքան այլազգի Կոռնելիոսին այցելելը արդեն իսկ որոշ չափով անկողմնակալ վերաբերմունք ուներ մարդկանց հանդեպ (Գործ. 10։5-7, 23; bt, էջ 69, պրբ. 1, ծնթ.)։ Բ

    նկար Բ։ Հին Հոպպեի տեղակայման վայրը

  3. 3. Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ Պետրոսը ընդունել էր Պողոսի տված խորհուրդը (w17.04, էջ 26-27, պրբ. 15-17)։

  4. 4. Պետրոսը ինչո՞ւ տեղափոխվեց Բաբելոն (it, «Գերություն», պրբ. 24)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Պետրոսը համարձակությամբ, բայց և հարգալից էր խոսում Երուսաղեմում հավաքված բազմության առաջ։ Ի՞նչ իրավիճակներում գուցե հատկապես կարիք լինի, որ և՛ խիզախ լինենք, և՛ նրբանկատ։

  • Թեև Պետրոսը շատ կարևոր դեր ուներ ժողովում, բայց խորհուրդ ընդունեց Պողոսից։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Գ

    Համակցված նկարներ։ Շինարարության նախագծի աշխատանքային խմբերից մեկի պատասխանատուն տեղին խորհուրդ է ստանում աստվածապետական շինարարական նախագծում աշխատելիս։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Շինարարության նախագծի աշխատանքային խմբերից մեկի պատասխանատուն կոպիտ է խոսում երկու եղբայրների հետ։ Մոտակայքում աշխատող մյուս երկու եղբայրները նկատում են դա Խնդիրը նկատած երկու եղբայրները ավելի ուշ նրբանկատորեն սուրբգրային խորհուրդ են տալիս պատասխանատու եղբորը

    նկար Գ

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Պետրոսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Այս գլխի տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ինչո՞ւ ես ուրախ, որ Պետրոսն ընտրվել է Հիսուսի հետ երկնքում իշխելու համար։

Բացահայտիր ավելին

Պետրոսի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ Եհովային ապավինելով՝ հաղթահարենք մեր վախերը։

«Սովորենք նրանցից—Պետրոս» (6։48)

Այս առաջադրանքի օգնությամբ ավելի շատ բան սովորիր Գործեր 10-րդ գլխում նկարագրված դեպքերից։

«Աստված կողմնակալ չէ» («Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը