Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք փետրվար ամսվա առաջին շաբաթ օրը
«Ի՞նչ եք կարծում, Աստված այսօր ունի՞ կազմակերպություն, թե՞ նա ուշադրություն է դարձնում միայն առանձին անհատների։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե այս պարբերագրում ինչ է գրված մի ժողովրդի մասին, որի հետ Աստված գործ է ունեցել շատ դարեր առաջ»։ Բաց արա «Դիտարանի» փետրվարի 1-ի համարի 26-րդ էջը, քննարկիր առաջին ենթավերնագրի նյութը, անդրադարձիր նշված սուրբգրային համարներից առնվազն մեկին։ Առաջարկիր պարբերագիրը, պայմանավորվիր կրկին այցելել և քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 փետրվարի
«Վերջին տարիներին շատ է խոսվում Արմագեդոնի մասին։ Ի՞նչ եք կարծում, մարդկությունը կարո՞ղ է որևէ բան ձեռնարկել Արմագեդոնը կանխելու նպատակով։ [Թույլ տուր պատասխանել։] Խնդրեմ, ուշադրություն դարձրեք, թե «Արմագեդոն» բառը որտեղից է ծագում։ [Կարդա Հայտնություն 16։16, հետո ցույց տուր պարբերագրի շապիկը։] Այստեղ տրվում են այս հարցերի աստվածաշնչային պատասխանները։
Արթնացե՛ք փետրվար
«Այսօր շատերը հաճույքով են իրար հետ հաղորդակցվում ինտերնետի միջոցով։ Ձեր կարծիքով՝ վտանգավո՞ր է այսպիսի հաղորդակցությունը»։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը պարունակում է այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են պաշտպանել մեզ ինտերնետային հաղորդակցության վտանգներից։ [Բաց արա 6–9-րդ էջերը, և քննարկիր նշված հարցերից մեկը և մեկ աստվածաշնչյան համար։] Այս պարբերագիրը պատմում է, թե այդպիսի հաղորդակցությունը ինչ վտանգներ է պարունակում»։