Արդյոք ծրագրվա՞ծ է եղել
Տերև, որը չի թրջվում
◼ Պլաստմասսայե բաժակներ, որ օգտագործելուց հետո էլ մաքուր են մնում։ Պատուհաններ, որ անձրևի ժամանակ չեն թրջվում։ Միկրոսկոպիկ մեխանիզմներ, որոնց մեջ աշխատանքի ընթացքում շփման ուժը շատ փոքր է։ Գիտնականներն ասում են, որ իրենք կարող են այսպիսի և ավելի շատ օգտակար բաներ պատրաստել, եթե բացահայտեն լոտոսի տերևի գաղտնիքները։
Նկատի առնենք հետևյալը։ Լոտոսի տերևի մակերեսը պատված է միկրոսկոպիկ բլրակներով, որոնք էլ իրենց հերթին ծածկված են մոմի բյուրեղներով։ Ջրի կաթիլները, որոնք ընկնում են տերևի վրա, մնում են մոմի բյուրեղների վրա, ինչի պատճառով էլ այն չի թրջվում։ Մակերեսին չհասած՝ ջրի կաթիլները տերևի թեքության պատճառով գլորվում են ցած։ Արդյունքում տերևը ոչ միայն չոր է մնում, այլև մաքուր, քանի որ կեղտի ու փոշու հատիկները կպչում են ջրի կաթիլներին ու թափվում են ցած։
Գիտնականները նպատակ ունեն կրկնօրինակել լոտոսի տերևի կառուցվածքը։ Այդ դեպքում անգամ միկրոսկոպիկ մեխանիզմները, որոնք վնասվում են ջրից, ավելի «երկարակյաց» կլինեն։ Մի գիտական թերթում նշվում է. «Եթե գիտնականները հաջողության հասնեն, ապա հնարավոր կլինի տերևի կառուցվածքը օգտագործել տարբեր ոլորտներում» (Science Daily)։
Հարցրու ինքդ քեզ. «Լոտոսի տերևը պատահականորե՞ն է առաջացել, թե՞ այն ծրագրված է եղել»։