Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 124
  • Տանում են՝ ցցին գամելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տանում են՝ ցցին գամելու
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
    2005 Դիտարան
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 124

Գլուխ 124

Տանում են՝ ցցին գամելու

ԵՐԲ Պիղատոսը, տանջահար Հիսուսի արժանապատվությամբ տպավորված, նորից փորձում է ազատ արձակել նրան, ավագ քահանաները ավելի են զայրանում։ Նրանք վճռել են թույլ չտալ, որ որևէ բան խանգարի իրագործելու իրենց չար նպատակը։ Ուստի նորից բղավում են. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր»։

«Դո՛ւք առեք նրան և ինքնե՛րդ ցցին գամեք»,— պատասխանում է Պիղատոսը։ (Հակառակ իրենց պնդումներին՝ հրեաները, հավանաբար, իրավունք ունեն մահապատժի ենթարկելու այն հանցագործներին, որոնք կրոնական լուրջ հանցանքներ են կատարել։) Եվ առնվազն հինգերորդ անգամ Պիղատոսը հայտարարում է, որ Հիսուսն անմեղ է՝ ասելով. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ»։

Տեսնելով, որ իրենց կողմից հնչած քաղաքական մեղադրանքները ցանկալի արդյունքներ չեն բերում՝ հրեաները կրկին առաջ են քաշում այն կրոնական մեղադրանքը, որով ժամեր առաջ ամբաստանել էին Հիսուսին Սինեդրիոնի առջև, թե նա Աստծուն հայհոյող է։ Նրանք ասում են. «Մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի, որովհետև ինքն իրեն Աստծու որդի դարձրեց»։

Այս մեղադրանքը նոր է Պիղատոսի համար, և դա ավելի է վախեցնում նրան։ Իր կնոջ երազը և այն զարմանալի կամքի ուժը, որ դրսևորում է Հիսուսը, համոզում են նրան, որ նա հասարակ մարդ չէ։ Բայց մի՞թե «Աստծու որդի» է։ Պիղատոսը գիտի, որ Հիսուսը Գալիլեայից է։ Սակայն հնարավո՞ր է, որ նախկինում նա ապրած լինի։ Նրան դարձյալ պալատ տանելով՝ Պիղատոսը հարցնում է. «Դու որտեղի՞ց ես»։

Հիսուսը լուռ է մնում։ Նա ասել էր Պիղատոսին, որ ինքը թագավոր է, բայց նաև նշել էր, որ իր Թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Հետագա բացատրությունները ոչ մի օգուտ չէին բերի։ Սակայն Հիսուսի լռությունը վիրավորում է Պիղատոսի ինքնասիրությունը։ Նա զայրույթով է լցվում և ասում է նրան.

— Չե՞ս խոսում ինձ հետ։ Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ ցցին գամելու։

— Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ,— հարգանքով պատասխանում է Հիսուսը։

Նա նկատի ունի այն, որ Աստված է իշխանություն տվել մարդկանց՝ կառավարելու երկրի գործերը։ Հիսուսն ավելացնում է.

— Դրա համար էլ ով որ ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է։

Իսկապես, քահանայապետ Կայիափան, նրա համախոհները և Հուդա Իսկարիովտացին Հիսուսի հանդեպ իրենց անարդար վերաբերմունքի համար ավելի մեծ պատասխանատվություն են կրում, քան Պիղատոսը։

Քանի որ Պիղատոսն այժմ ավելի շատ է տպավորված Հիսուսով և վախենում է, որ գուցե նա աստվածային ծագում ունի, դարձյալ ջանում է ազատ արձակել նրան։ Հրեաները, սակայն, Պիղատոսի դեմ են դուրս գալիս։ Նրանք կրկնում են իրենց քաղաքական մեղադրանքը՝ խորամանկորեն սպառնալով.

— Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես։ Նա, ով իրեն թագավոր է դարձնում, կայսրի դեմ է խոսում։

Չնայած այդ զարհուրելի ակնարկներին՝ Պիղատոսը կրկին անգամ դուրս է բերում Հիսուսին։

— Ահա՛ ձեր թագավորը,— նորից դիմում է ամբոխին։

— Վերացրո՛ւ դրան։ Վերացրո՛ւ դրան։ Ցցի՛ն գամիր դրան։

— Ձեր թագավորի՞ն ցցին գամեմ,— հուսահատ հարցնում է Պիղատոսը։

Հրեաները տանել չեն կարող հռոմեացիների իշխանությունը։ Իրականում, նրանք արհամարհում են այն։ Սակայն ավագ քահանաները կեղծավորությամբ պատասխանում են.

— Մենք կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք։

Վախենալով իր քաղաքական դիրքի և հեղինակության համար՝ Պիղատոսը ի վերջո տեղի է տալիս հրեաների անդադար պահանջներին։ Նա Հիսուսին նրանց ձեռքն է տալիս, որ ցցին գամեն։ Զինվորները հանում են ծիրանի թիկնոցը և նրա վերնազգեստներն են հագցնում։ Ապա Հիսուսին տանում են, որ ցցին գամեն, և պարտադրում են, որ նա տանի իր տանջանքի ցիցը։

Այժմ նիսանի 14–ն է՝ ուրբաթ. հավանաբար կեսօր է։ Հինգշաբթի վաղ առավոտից Հիսուսը արթուն է եղել և իրար ետևից սարսափելի տանջանքներ է կրել։ Հասկանալի է, որ նրա ուժերը սպառվում են ցցի ծանրության տակ։ Ուստի Սիմոն անունով մի անցորդի, որը Աֆրիկայի Կյուրենիայից է, պարտադրում են, որ տանջանքի ցիցը տանի։ Երբ նրանք գնում են, նրանց հետևում է մարդկանց մի մեծ բազմություն։ Նրանց մեջ կան նաև կանայք, որոնք վշտից իրենց կուրծքն են ծեծում ու ողբում Հիսուսի համար։

Շրջվելով կանանց կողմը՝ Հիսուսն ասում է. «Ո՛վ Երուսաղեմի դուստրեր, ինձ համար լաց մի՛ եղեք։ Այլ լաց եղեք ձեզ համար և ձեր երեխաների համար, որովհետև ահա օրեր են գալիս, երբ մարդիկ պիտի ասեն. «Երջանի՜կ են ամուլ կանայք և այն արգանդները, որ ծնունդ չեն տվել, և այն ստինքները, որ չեն կերակրել»։ .... Քանի որ եթե նրանք այս բաներն անում են, երբ ծառը թաց է, ապա ի՞նչ կպատահի, երբ այն չորանա»։

Հիսուսը նկատի ունի հրեա ազգին ներկայացնող ծառը, որը Հիսուսի ներկայության և նրա հանդեպ հավատ ընծայող մնացորդի գոյության շնորհիվ դեռևս կենսատու խոնավություն ունի իր մեջ։ Սակայն երբ նրանք վերցվեն այդ ազգից, կմնա միայն հոգևոր առումով մեռած ծառ՝ հրեա ազգի չորացած հասարակություն։ Իսկապես որ, լաց լինելու պատճառը մեծ կլինի, երբ հռոմեական բանակը, ծառայելով որպես Աստծու դատավճիռն իրագործող, կործանի հրեա ազգը։ Հովհաննես 19։6–17; 18։31; Ղուկաս 23։24–31; Մատթեոս 27։31, 32; Մարկոս 15։20, 21։

▪ Երբ քաղաքական մեղադրանքները ցանկալի արդյունքներ չեն բերում, կրոնական առաջնորդները ինչո՞ւմ են մեղադրում Հիսուսին։

▪ Ինչո՞ւ է Պիղատոսը ավելի շատ վախենում։

▪ Ո՞ւմ մեղքն է ավելի մեծ Հիսուսի հետ պատահածի համար։

▪ Ի վերջո ինչպե՞ս են քահանաները ստիպում Պիղատոսին իրենց ձեռքը հանձնել Հիսուսին, որ սպանեն նրան։

▪ Ի՞նչ է Հիսուսն ասում իր համար լաց լինող կանանց և ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ ծառը «թաց է» և ապա «չորանում է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը