Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 125
  • Տառապանքներ՝ ցցի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տառապանքներ՝ ցցի վրա
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Տառապանքներ է կրում ցցի վրա
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչո՞ւ պիտի սիրենք Հիսուսին
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսը մահանում է Գողգոթայում
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 125

Գլուխ 125

Տառապանքներ՝ ցցի վրա

ՀԻՍՈՒՍԻ հետ երկու ավազակների են տանում մահապատժի ենթարկելու։ Մարդկանց ամբոխը կանգ է առնում քաղաքից ոչ հեռու գտնվող մի վայրում, որը կոչվում է Գողգոթա՝ Գանգի վայր։

Զինվորները մահապարտների վրայից հանում են հանդերձները, ապա նրանց թմրեցնող զմուռսի հետ խառնած գինի են տալիս։ Ըստ երևույթին, դա պատրաստում են Երուսաղեմի կանայք, և հռոմեացիները չեն արգելում ցավազրկող այս հեղուկը տալ ցիցը հանվողներին։ Սակայն երբ Հիսուսը փորձում է այն, հրաժարվում է խմել։ Ինչո՞ւ։ Այժմ, երբ Հիսուսը կրում է իր հավատի ամենամեծ փորձությունը, ակներևաբար ցանկանում է լինել ֆիզիկապես և մտավոր զգոն վիճակում։

Զինվորները Հիսուսին ստիպում են պառկել ցցի վրա և ձեռքերը պահել գլխավերևում։ Այնուհետև նրանք մեծ մեխերով նրա ձեռքերն ու ոտքերը գամում են ցցին։ Հիսուսը ցավից գալարվում է, երբ մեխերը խրվում են նրա մկանների ու ջլերի մեջ։ Երբ ցիցը կանգնեցնում են, ցավն անտանելի է դառնում, քանի որ մարմնի ծանրությունից մեխը պատռում է վերքերը։ Սակայն սպառնալու փոխարեն՝ Հիսուսը աղոթում է հռոմեացի զինվորների համար. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։

Պիղատոսը ցցի վրա մի գրություն է փակցնել տալիս, որտեղ գրված է. «Հիսուս նազովրեցի՝ հրեաների Թագավորը»։ Ակներևաբար, Պիղատոսը այսպես է գրել տալիս ոչ միայն այն պատճառով, որ հարգում է Հիսուսին, այլ քանի որ ատում է հրեա քահանաներին, որոնք ստիպեցին, որ Հիսուսի մահվան դատավճիռն ինքը կայացնի։ Որպեսզի բոլորը կարողանան կարդալ գրությունը, Պիղատոսը գրել է տալիս երեք լեզուներով՝ եբրայերենով, պաշտոնական լատիներենով և համընդհանուր հունարենով։

Ավագ քահանաները, ինչպես նաև Կայիափան ու Աննան շփոթված են։ Հիսուսի վերաբերյալ այս դրական հայտարարությունը փչացնում է նրանց հաղթական տրամադրությունը։ Նրանք բողոքում են Պիղատոսին. «Մի՛ գրիր՝ «Հրեաների Թագավորը», այլ ինչ որ ինքն էր ասում՝ «ես հրեաների Թագավորն եմ»»։ Զայրանալով, որ քահանաները իրեն օգտագործել են որպես իրենց կամակատար, Պիղատոսը արհամարհանքով վճռական պատասխան է տալիս. «Ինչ որ գրեցի, գրեցի»։

Քահանաները մարդկանց մի մեծ բազմության հետ այժմ հավաքվել են մահապատժի ենթարկվածների մոտ։ Նրանք փորձում են հերքել տախտակի վրա գրված վկայությունը՝ կրկնելով այն կեղծ վկայությունը, որ տվել էին Սինեդրիոնում դատաքննության ժամանակ։ Ուստի զարմանալի չէ, որ անցորդները անպատվում են Հիսուսին և գլուխները շարժելով՝ քմծիծաղ տալիս ու ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում կառուցող, փրկի՛ր ինքդ քեզ։ Թե Աստծու որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»։

«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել,— մեջ են մտնում ավագ քահանաներն ու նրանց կրոնական համախոհները։— Նա Իսրայելի Թագավորն է. դե թող ցած իջնի տանջանքի ցցից, ու մենք կհավատանք նրան։ Իր վստահությունը Աստծու վրա էր դրել. դե թող հիմա Նա ազատի, եթե հավանել է նրան, քանի որ սա ասում էր. «Ես Աստծու Որդին եմ»»։

Վարակվելով այդ նույն ոգով՝ զինվորները նույնպես սկսում են ծաղրել Հիսուսին։ Նրանք ծաղրանքով թթված գինի են առաջարկում նրան, ըստ երևույթին, մոտեցնելով հենց նրա ցամաքած շուրթերին։ «Եթե հրեաների թագավորն ես,— հեգնանքով ասում են նրան,— փրկի՛ր ինքդ քեզ»։ Նույնիսկ ավազակները, որ ցից են հանվել Հիսուսի աջ և ձախ կողմերում, ծիծաղում են նրա վրա։ Մի պահ խորհիր. երբևէ ապրած մեծագույն մարդը, այո՛, նա, ով Եհովա Աստծու հետ միասին ստեղծել է ամեն բաները, տոկունությամբ տանում է այս բոլոր վիրավորանքները։

Զինվորները վերցնում են Հիսուսի վերնազգեստները և բաժանում են չորս մասի։ Նրանք վիճակ են գցում՝ տեսնելու, թե դրանք ում բաժին կըհասնեն։ Բայց քանի որ ներքնազգեստն առանց կարի է՝ շատ բարձր որակի, զինվորներն ասում են իրար. «Եկեք չպատռենք, այլ վիճակ գցենք ու տեսնենք, թե ումը կլինի»։ Նրանք ակամայից կատարում են Գրություններից այն խոսքը, որն ասում է. «Իմ վերնազգեստը իրար մեջ բաժանեցին, և հանդերձիս վրա վիճակ գցեցին»։

Որոշ ժամանակ անց ավազակներից մեկը սկսում է հասկանալ, որ Հիսուսն իրոք պետք է որ թագավոր լինի։ Ուստի կշտամբելով իր ընկերոջը՝ ասում է. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն դատապարտության տակ ես։ Մենք իրավացիորեն ենք պատժվել, որովհետև լիովին ստանում ենք այն, ինչին արժանի ենք մեր արածների համար։ Բայց այս մարդը ոչ մի սխալ բան չի արել»։ Ապա դիմելով Հիսուսին՝ նա խնդրում է. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։

«Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր,— պատասխանում է Հիսուսը,— դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Այս խոստումը կիրականանա, երբ Հիսուսը իշխի երկնքում որպես Թագավոր և այս զղջացող հանցագործին հարություն տա՝ ապրելու Դրախտ–երկրի վրա, որը մշակելու պատիվը կունենան Արմագեդոն պատերազմից վերապրողներն ու այն մարդիկ, ովքեր հետագայում կմիանան նրանց։ Մատթեոս 27։33–44; Մարկոս 15։22–32; Ղուկաս 23։27, 32–43; Հովհաննես 19։17–24։

▪ Հիսուսն ինչո՞ւ է հրաժարվում զմուռսի հետ խառնած գինին խմելուց։

▪ Ինչո՞ւ է գրություն փակցվում Հիսուսի ցցի վրա, և ի՞նչ խոսակցություն է տեղի ունենում Պիղատոսի և ավագ քահանաների միջև։

▪ Ի՞նչ վիրավորանքներ է ստանում Հիսուսը ցցի վրա և ինչո՞ւ։

▪ Ինչպե՞ս է կատարվում Հիսուսի հանդերձների վերաբերյալ մարգարեությունը։

▪ Ավազակներից մեկը ինչպե՞ս է փոխում իր տեսակետը, և ինչպե՞ս է Հիսուսը կատարելու նրա խնդրանքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը