Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 16 էջ 42–էջ 43 պարբ. 8
  • Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Նախանձախնդրություն Եհովայի երկրպագության հանդեպ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը մաքրում է տաճարը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Երկրորդ հրաշքը Կանայում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 16 էջ 42–էջ 43 պարբ. 8
Հիսուսը տաճարից դուրս է հանում դրամափոխներին

ԳԼՈՒԽ 16

Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։12–22

  • ՀԻՍՈՒՍԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՏԱՃԱՐԸ

Կանայում տեղի ունեցած հարսանիքից հետո Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Կափառնայում։ Նրա հետ գնում են նաև նրա մայրը և եղբայրները՝ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան։

Բայց ինչո՞ւ է Հիսուսը գնում Կափառնայում։ Կափառնայումը ունի հարմար աշխարհագրական դիրք և ակներևաբար մեծ քաղաք է։ Բացի այդ, նոր ընտրված աշակերտներից շատերը ապրում են հենց այս քաղաքում կամ դրա մերձակայքում։ Այնպես որ Հիսուսը կարող է ուսուցանել նրանց հենց իրենց բնակավայրում։

Կափառնայումում Հիսուսը նաև հրաշքներ է գործում։ Այդ քաղաքում և դրա մերձակայքում ապրող շատ մարդիկ լսում են Հիսուսի կատարած գործերի մասին։ Շուտով Հիսուսն ու իր ընկերակիցները, որոնք աստվածավախ հրեաներ են, պետք է գնան Երուսաղեմ՝ նշելու Պասեքը (մ.թ. 30 թվականի Պասեքը)։

Երուսաղեմի տաճարում Հիսուսն անում է մի բան, ինչն անչափ տպավորում է աշակերտներին. այդպիսի բան նրանք նախկինում չէին տեսել։

Աստծու Օրենքի համաձայն՝ իսրայելացիները պետք է կենդանիներ զոհաբերեն տաճարում։ Բացի այդ, Երուսաղեմ եկած մարդիկ քաղաքում մնալու համար սննդամթերքի կարիք ունեն։ Ուստի Օրենքը թույլ է տալիս, որ հեռու վայրերից եկող մարդիկ «խոշոր անասուններ, ոչխարներ, այծեր» և այլ անհրաժեշտ բաներ գնեն (2 Օրենք 14։24–26)։ Երուսաղեմի վաճառականները կենդանիներ ու թռչուններ են վաճառում հենց տաճարի ներսում՝ մեծ գավիթում։ Նրանցից ոմանք նույնիսկ խաբում են ժողովրդին՝ վաճառելով դրանք չափազանց բարձր գներով։

Դա տեսնելով՝ Հիսուսը խիստ զայրանում է ու ցիրուցան է անում դրամափոխների մետաղադրամները, շուռ է տալիս նրանց սեղանները և վաճառականներին վռնդում է տաճարից։ Ապա ասում է. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք» (Հովհաննես 2։16)։

Տեսնելով այդ ամենը՝ Հիսուսի աշակերտները հիշում են Աստծու Որդու մասին գրված մարգարեությունը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ»։ Հրեաները հարցնում են. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»։ Հիսուսը պատասխանում է. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կկանգնեցնեմ այն» (Հովհաննես 2։17–19; Սաղմոս 69։9)։

Հրեաները կարծում են, թե Հիսուսը Երուսաղեմի տաճարի մասին է խոսում, ուստի հարցնում են. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, և դու երեք օրո՞ւմ ես կանգնեցնելու» (Հովհաննես 2։20)։ Բայց Հիսուսը, տաճար ասելով, նկատի ունի իր մարմինը։ Երեք տարի անց, երբ Հիսուսը հարություն է առնում մահացածների միջից, աշակերտները հիշում են նրա այս խոսքերը։

  • Կանայում տեղի ունեցած հարսանիքից հետո ո՞ւր է գնում Հիսուսը։

  • Ինչո՞ւ է Հիսուսը խիստ զայրանում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում տաճարում, և ի՞նչ է նա անում։

  • Հիսուսն ի՞նչ նկատի ունի՝ ասելով «այս տաճարը», և դա ի՞նչ է նշանակում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը