Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/15 էջ 4–7
  • Խոստումներ, որոնց կարող եք վստահել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոստումներ, որոնց կարող եք վստահել
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»
  • Աստծո խոստումների հանդեպ վստահություն զարգացրու
  • Հավաստի խոստումներ՝ դրախտի վերաբերյալ
  • Մենք Եհովայի անունով կքայլենք հավիտյա՛ն
    2003 Դիտարան
  • Եհովայի ծառաները իրական հույս ունեն
    2003 Դիտարան
  • Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից
    2003 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 33. Միքիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2004 Դիտարան
w04 1/15 էջ 4–7

Խոստումներ, որոնց կարող եք վստահել

ԱՍՏԾՈ մարգարեներից մեկը՝ Միքիան, գիտեր, որ խոստումները երբեմն կարող են անհիմն լինել։ Նրա ժամանակներում նույնիսկ ամենամտերիմ ընկերները միշտ չէ, որ կատարում էին իրենց խոստումը։ Ուստի Միքիան զգուշացրեց. «Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները» (Միքիա 7։5)։

Բայց թույլ տվե՞ց Միքիան, որ այս տխուր իրավիճակը դարձնի իրեն անտարբեր ամեն տեսակի խոստումների հանդեպ։ Ոչ։ Նա իր լիարժեք վստահությունն է արտահայտել իր Աստծո՝ Եհովայի տված խոստումների հանդեպ՝ ասելով. «Ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն» (Միքիա 7։7)։

Ինչո՞վ էր պայմանավորված Միքիայի այդ վստահությունը։ Նա գիտեր, որ Եհովան միշտ կատարում է իր խոսքը։ Այն ամենը, ինչ Աստված խոստացել էր Միքիայի նախահայրերին, ճշգրտորեն կատարվել էր (Միքիա 7։20)։ Եհովայի՝ անցյալում դրսևորած հավատարմությունը Միքիային տալիս էր բոլոր հիմքերը հավատալու, որ ապագայում ևս նա իր խոսքի տերը կլինի։

«Ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»

Միքիան գիտեր, օրինակ, որ Եհովան իսրայելացիներին ազատել էր Եգիպտոսի ստրկությունից (Միքիա 7։15)։ Հեսուն, որ այդ ազատագրման ականատեսն էր եղել, իր ազգակիցներին քաջալերեց հավատ ընծայել Աստծո բոլոր խոստումների հանդեպ։ Իսկ ինչի՞ հիման վրա։ «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք,— հիշեցրեց նրանց Հեսուն,— որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։

Իսրայելացիները լավ գիտեին, որ Եհովան հիանալի գործեր էր արել իրենց համար։ Նա կատարել էր իրենց աստվածավախ նախահորը՝ Աբրահամին տված խոստումն այն մասին, որ նրա սերունդները պիտի աստղերի պես անհամար լինեին ու տիրեին Քանանի երկրին։ Եհովան Աբրահամին ասել էր նաև, որ նրա հետնորդները 400 տարի պիտի չարչարանքներ կրեին, բայց «չորրորդ սերունդը» (ԷԹ) պիտի վերադառնար Քանան։ Այս ամենը իրականացավ (Ծննդոց 15։5–16; Ելից 3։6–8)։

Հակոբի որդի Հովսեփի կենդանության օրոք իսրայելացիները Եգիպտոսում լավ ընդունելություն գտան։ Հետագայում, սակայն, Եգիպտացիները նրանց լծեցին ծանր ստրկական աշխատանքի, բայց Աստծո խոստմանը ներդաշնակ՝ Աբրահամի այս հետնորդները ազատագրվեցին եգիպտական լծից, և դա տեղի ունեցավ Եգիպտոս գալուց անմիջապես չորս իրար հաջորդող սերունդներից հետո։a

Հետագա 40 տարիների ընթացքում իսրայելացիները շարունակեցին համոզվել, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները։ Երբ ամաղեկացիները անարդարացի կերպով հարձակվեցին իսրայելացիների վրա, Աստված ինքը մարտնչեց իր ժողովրդի համար ու պաշտպանեց նրանց։ Անապատով 40 տարի նրանց ճամփորդելու ընթացքում Աստված բավարարեց նրանց բոլոր նյութական կարիքները ու առաջնորդեց նրանց Ավետյաց երկիր։ Նկատի առնելով փաստերը այն մասին, թե ինչպես էր վերաբերվել Եհովան Աբրահամի հետնորդների հետ՝ Հեսուն կարող էր վստահությամբ ասել. «Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ» (Յեսու 21։45)։

Աստծո խոստումների հանդեպ վստահություն զարգացրու

Ինչպե՞ս կարող եք դուք էլ Միքիայի ու Հեսուի նման վստահություն մշակել Եհովայի խոստումների հանդեպ։ Իսկ առհասարակ ինչպե՞ս է լինում, որ սկսում եք վստահել որևէ մեկին։ Իհարկե, նրան ավելի ու ավելի լավ ճանաչելով։ Տեսնելով, օրինակ, որ տվյալ անհատը ձգտում է կատարել իր բոլոր խոստումները՝ գուցե հանգեք այն եզրակացության, որ կարելի է վստահել նրան։ Որքան շատ եք իմանում այդ մարդու մասին, այնքան ավելի է մեծանում վստահությունը նրա հանդեպ։ Նույն ձևով կարող եք վստահություն զարգացնել Աստծո խոստումների հանդեպ։

Դա կարելի է անել, օրինակ, խորհելով Աստծո ստեղծագործությունների շուրջ և այն օրենքների, որոնց ենթակա են այդ ստեղծագործությունները։ Գիտնականները այդ օրենքների հանդեպ վստահություն ունեն։ Վերցնենք այն օրինաչափությունները, որոնց ենթարկվելով՝ մարդկային մեկ բջիջը կիսվում է, բազմանում, ու առաջանում են տրիլիոնավոր բջիջներ, որոնցից կազմված է նաև ձեր մարմինը։ Անկասկած, ողջ տիեզերքի նյութական աշխարհն ու էներգիան կառավարող նմանատիպ օրենքները պետք է որ հաստատված լինեն միանգամայն վստահելի Օրենսդրի կողմից։ Անշուշտ դուք կարող եք վստահել նրա խոստումներին ճիշտ այնպես, ինչպես որ վստահում եք այն օրենքներին, որոնք նա դրել է իր արարչագործությունների հիմքում (Սաղմոս 139։14–16; Եսայիա 40։26; Եբրայեցիս 3։4)։

Եսայիա մարգարեի միջոցով, որը Միքիայի ժամանակակիցներից էր, Եհովան մի համեմատություն է կատարում։ Իր խոսքի հուսալիությունը ցույց տալու նպատակով Եհովան այն համեմատում է տարվա եղանակների ճշգրիտ հերթափոխության ու ջրի շրջապտույտի զարմանալի երևույթի հետ։ Ամեն տարի տեղում էին անձրևներ, որոնք ոռոգում էին հողը ու մարդկանց համար հնարավորություն ստեղծում սերմ ցանելու և բերք հավաքելու։ Դրա հետ կապված՝ Եհովան ասաց. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։10, 11)։

Հավաստի խոստումներ՝ դրախտի վերաբերյալ

Արարչագործությունը քննելը կարող է նպաստել, որ մեծանա վստահությունը Արարչի հանդեպ։ Բայց ավելին է հարկավոր, եթե ուզում եք իմանալ նրա խոստումների մասին, որոնք գտնվում են «[նրա] բերանից դուրս եկած խօսք[ում]»։ Որպեսզի հարկ եղած ձևով ծանոթանաք այդ խոստումներին, ու ձեր մեջ վստահություն առաջանա դրանց հանդեպ, անհրաժեշտ է, որ ուսումնասիրեք Աստծո ներշնչմամբ գրված տեղեկությունները այն մասին, թե ինչ նպատակ ունի Աստված երկրի առնչությամբ ու ինչեր է անելու մարդկության համար (Բ Տիմոթէոս 3։14–17)։

Միքիա մարգարեն համոզված էր, որ Եհովան իրագործում է իր խոստումները։ Ձեր տրամադրության տակ Աստծո ներշնչմամբ գրի առնված ավելի շատ նյութ կա, քան Միքիան ուներ։ Ընթերցելով Աստվածաշունչը և խորհրդածելով կարդացածի շուրջ՝ դուք ևս կարող եք հավատ զարգացնել Աստծո խոստումների հանդեպ։ Այդ խոստումները վերաբերում էին ոչ միայն Աբրահամի հետնորդներին, այլև ողջ մարդկությանը։ Եհովան այդ աստվածավախ նահապետին խոստացավ. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր» (Ծննդոց 22։18)։ Աբրահամի ‘սերնդի’ հիմնական մասը Մեսիան էր՝ Հիսուս Քրիստոսը (Գաղատացիս 3։16, ԱԱ)։

Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովան հոգ կտանի, որ հնազանդ մարդկությունը ապրի լիառատ օրհնությունների մեջ։ Իսկ ի՞նչ է Աստված խոստացել կատարել մեր օրերում։ Պատասխանը գտնում ենք Միքիա 4։1, 2–ում գրված մարգարեական խոսքերում. «Վերջին օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան. եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք նորա շաւիղներովը»։

Նրանք, ովքեր սովորում են Եհովայի ճանապարհները, ‘կոտրատում են իրենց սրերը խոփեր են շինում, և իրենց նիզակները՝ հոտոցներ’։ Թշնամանքը դադարում է տեղ գտնել նրանց սրտում։ Շուտով երկրագունդը լցված կլինի արդար մարդկանցով, ու չի լինի մեկը, որ ‘կվախեցնի’ նրանց (Միքիա 4։3, 4)։ Այո՛, ըստ Աստծո Խոսքի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ գործող Թագավորության ներքո Եհովան կմաքրի երկիրը ամեն տեսակի կեղեքիչներից (Եսայիա 11։6–9; Դանիէլ 2։44; Յայտնութիւն 11։18)։

Նույնիսկ նրանք, ովքեր տանջվել ու մահացել են այն ըմբոստության պատճառով, որ գործեց առաջին մարդն Աստծո դեմ, դարձյալ կյանք կստանան, և նրանց հնարավորություն կտրվի ապրելու երկրի վրա հավիտյան (Յովհաննէս 5։28, 29)։ Կմեկուսացվեն Սատանան ու դևերը, որ չարություն են բորբոքում, և Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով կվերացվեն Ադամի գործած մեղքի հետևանքները (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 3։23, 24; 5։12; 6։23; Յայտնութիւն 20։1–3)։ Իսկ ի՞նչ է սպասում հնազանդ մարդկությանը։ Նրանք կստանան հավիտենական կյանք ու կատարելապես առողջ կապրեն դրախտային երկրում (Սաղմոս 37։10, 11; Յայտնութիւն 21։3–5)։

Ի՜նչ հիանալի խոստումներ։ Բայց կարո՞ղ եք հավատալ դրանց։ Իհա՛րկե կարող եք։ Այդ խոստումները տվողը մարդ չէ, որը լավագույն մղումներ ունենալով հանդերձ՝ գուցե չունենա իր խոստումներն իրագործելու կարողություն։ Դրանք խոստանում է Ամենազոր Աստվածը՝ նա, որ չի կարող ստել և «չի ուշացնիլ խոստումը» (Բ Պետրոս 3։9; Եբրայեցիս 6։13–18)։ Դուք կարող եք լիովին վստահել Աստվածաշնչում ամփոփված բոլոր խոստումներին, որովհետև դրանց Աղբյուրը ճշմարտության Աստված Եհովան է (Սաղմոս 31։5)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատոր 1, էջ 911, 912 (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 6–րդ էջի վրա]

«Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր.... նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (ՅԵՍՈՒ 23։14)

[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Եհովան իրագործեց Իսրայելին տված իր խոստումները Կարմիր ծովի մոտ և անապատում

[նկարներ 7–րդ էջի վրա]

Եհովան իրագործեց Աբրահամին տված իր խոստումը։ Նրա Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, օրհնություններ կբերի ողջ մարդկությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը