Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/1 էջ 27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անմահություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Դուք կարող եք ապրել հավիտյան
    2006 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Թեսաղոնիկեցիներ» և «Տիմոթեոս» նամակներից
    2008 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 9/1 էջ 27

Ընթերցողների հարցերը

Ինչի՞ վրա հիմնված կարելի է ասել, որ «միայն նա անմահութիւն ունի» և «մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ [նրան] եւ ոչ էլ կարող է տեսնել» արտահայտությունները վերաբերում են Հիսուս Քրիստոսին և ոչ թե Եհովա Աստծուն։

Պողոս առաքյալը գրեց. «Որ իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն [կամ՝ միակ] Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը, որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել» (Ա Տիմոթէոս 6։15, 16)։

Աստվածաշնչի մեկնաբանները սովորաբար այսպես են տրամաբանում. «Ինչպե՞ս կարող են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «միայն նա անմահութիւն ունի», «[միակ] Հզօրը», «մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ [նրան] եւ ոչ էլ կարող է տեսնել» վերաբերել ուրիշի, եթե ոչ Ամենակարողին»։ Իհարկե, Եհովային նկարագրելու համար նման արտահայտություններ կարելի է օգտագործել։ Բայցևայնպես, համատեքստը ցույց է տալիս, որ Ա Տիմոթէոս 6։15, 16–ում Պողոսը խոսում էր հենց Հիսուսի մասին։

14–րդ համարի վերջում Պողոսը հիշատակում է «մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը» (Ա Տիմոթէոս 6։14)։ Հետևաբար, երբ Պողոսը 15–րդ համարում գրում է՝ «որ [այդ հայտնությունը] իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն Հզօրը», նա նկատի ունի Հիսուսի և ոչ թե Եհովա Աստծու հայտնությունը։ Իսկ ո՞վ է միակ «Հզօրը»։ Թվում է, տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսն է այն Հզորը, որին հիշատակում է Պողոսը։ Ինչո՞ւ։ Համատեքստից երևում է, որ Պողոսը Հիսուսին համեմատում է մարդկային թագավորների հետ։ Հիսուսն իսկապես, ինչպես Պողոսն է գրում, «[մարդկային] թագաւորների Թագաւորը եւ [մարդկային] տէրերի Տէր[ն]» է։a Այո, նրանց հետ համեմատած՝ Հիսուսը ‘միակ Հզորն’ է։ Հիսուսին տրվել է «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դանիէլ 7։14)։ Ոչ մի հզոր մարդ չի կարող իրեն վերագրել այս խոսքերը։

Իսկ ի՞նչ կարելի է ասել «միայն նա անմահութիւն ունի» արտահայտության մասին։ Դարձյալ կարելի է համեմատություն անցկացնել Հիսուսի և մարդկային թագավորների միջև։ Երկրի վրա թագավորող ոչ մի մարդ չի կարող պնդել, թե իրեն անմահություն է տրված, բայց Հիսուսը կարող է։ Պողոսը գրեց. «Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում» (Հռովմայեցիս 6։9)։ Այսպիսով՝ Հիսուսը Աստվածաշնչում հիշատակված առաջին անձնավորությունն է, որը ստանում է անմահության պարգևը։ Իսկապես, այն ժամանակ, երբ Պողոսը գրում էր այս խոսքերը, Հիսուսը միակն էր, ով ձեռք էր բերել անխորտակելի կյանք։

Պետք է նաև հիշել, որ Պողոսը սխալված կլիներ, եթե ասեր, որ միայն Եհովա Աստված անմահություն ունի, քանի որ Հիսուսը նույնպես անմահ էր, երբ Պողոսը գրեց այս խոսքերը։ Սակայն Պողոսը կարող էր ասել, որ միայն Հիսուսն է անմահ՝ համեմատած երկրային թագավորների հետ։

Նաև, անշուշտ ճշմարիտ է այն, որ Հիսուսի հարությունից և երկինք համբարձվելուց հետո նրա մասին հնարավոր է ասել, որ «մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ [նրան] եւ ոչ էլ կարող է տեսնել»։ Ճիշտ է, նրա օծյալ աշակերտները տեսնելու էին Հիսուսին այն բանից հետո, երբ մահանային և հետագայում երկնային կյանքի հարություն առնեին՝ որպես ոգեղեն էակներ (Յովհաննէս 17։24)։ Բայց ոչ մի մարդ չէր տեսնելու Հիսուսին նրա փառավոր վիճակում։ Ուստի, միանգամայն հիմնավոր կերպով կարելի է ասել, որ Հիսուսի հարությունից և համբարձումից հետո «մարդկանցից ոչ ոք» նրան չի տեսել։

Ինչ խոսք, առաջին հայացքից գուցե թվա, որ Ա Տիմոթէոս 6։15, 16–ում գրվածը վերաբերում է Աստծուն։ Բայց Պողոսի խոսքերի համատեքստը, ինչպես նաև ուրիշ համարներ, ցույց են տալիս, որ Պողոսը նկատի ուներ Հիսուսին։

[ծանոթագրություն]

a Հիսուսի վերաբերյալ նմանատիպ արտահայտություններ կան Ա Կորնթացիս 8։5, 6 և Յայտնութիւն 17։12, 14; 19։16 համարներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը