Մեր պատանի ընթերցողների համար
Ինչո՞ւ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 3։1–24)
Ըստ քեզ՝ ինչպե՞ս արձագանքեց Եվան, երբ օձը սկսեց խոսել իր հետ։
_______
Երբ ընթերցում ես 7–10 համարները, հիշիր, որ Ադամն ու Եվան գիտակցաբար են մեղք գործել։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում նրանք։
_______
Ինչպե՞ս ես պատկերացնում 22–24 համարներում նկարագրված դրվագը, երբ Ադամն ու Եվան դուրս են արվում Եդեմի պարտեզից։
_______
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ
Ինչպե՞ս Եվայի աչքերը պատճառ դարձան, որ նա մեղք գործի (կարդա՛ 6–րդ համարը)։
_______
Ինչո՞ւ այդ պտուղը «հաճելի» դարձավ Եվայի համար (կարդա՛ 4–րդ և 5–րդ համարները)։ _______
Հավանաբար ի՞նչը դրդեց Ադամին միանալու Եվային և մեղք գործելու (կարդա՛ 6–րդ համարը)։
_______
Ի՞նչ բացասական ազդեցություն էր ունենալու մեղքը հետագայում տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների վրա (կարդա՛ 16–րդ համարը)։
_______
Ինչպե՞ս պարզ երևաց, որ Ադամի ու Եվայի փոխհարաբերությունները լարվել էին մեղքի պատճառով (կարդա՛ 12–րդ համարը)։ _______
Ինչպե՞ս Եհովան անմիջապես տվեց խնդրի լուծումը՝ իր նպատակն իրականացնելու համար (կարդա՛ 15–րդ համարը)։
_______
ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ...
Անկախության ոգի դրսևորելու վտանգները։
_______
Ինչպե՞ս կարող են աչքերը սխալ ցանկություններ առաջացնել։
_______
Անօգուտ է մեր սխալների համար ուրիշներին մեղադրել։
_______
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔԸՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______