Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/03 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս քարոզել այլազգիներին
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Վերակացուներ, որ նշանակված են հոտը հովվելու համար
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 1/03 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ե՞րբ է նպատակահարմար կազմավորել օտարալեզու խումբ։

Երբ ժողովի տարածքում օտարալեզու բնակչության թիվը բավական մեծ է, երեցները պետք է ամեն ինչ անեն այդ լեզվով քարոզչական աշխատանքը կազմակերպելու համար (km02 07, էջ 1; km98 02, էջ 3, 4, ռուս.)։ Հնարավոր է այնպես լինի, որ օտարալեզու համայնքը ընդգրկի երկու կամ երեք հարևան ժողովների տարածքներ։ Այս դեպքում շրջանային վերակացուն (կամ վերակացուները) հարկ եղած առաջնորդությունը ցույց կտա՝ օգնելով այդ ժողովներին համագործակցելու իրար հետ քարոզչության գործում։ Ժամանակ առ ժամանակ այդ լեզվով կարելի է կազմակերպել հանրային ելույթ կամ «Դիտարանի» ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե քանի մարդ ներկա կլինի։

Օտարալեզու խումբ կարելի է կազմավորել, երբ բավարարվում են հետևյալ պահանջները. 1) Կան քարոզիչներ կամ հետաքրքրվողներ, որոնք բարի լուրը ավելի լավ այդ օտար լեզվով են հասկանում։ 2) Կա ընդունակ երեց կամ ծառայող օգնական, որը առաջնորդություն կվերցնի ու շաբաթական կանցկացնի ամենաքիչը մեկ հանդիպում։ 3) Երեցների խորհուրդը պատրաստ է թիկունք կանգնելու խմբին։ Եթե այս պահանջները բավարարվում են, երեցները պետք է այս մասին տեղյակ պահեն մասնաճյուղին, որպեսզի խումբը պաշտոնապես ճանաչվի ու հետագա հրահանգներ ստանա։

Խմբերի մեծ մասը իրենց գործունեությունը սկսում է նրանով, որ ամեն շաբաթ անց է կացնում ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպում։ Հետագայում երեցները գուցե հավանություն տան այլ հանդիպումներ անցկացնելու, ինչպես՝ Հանրային հանդիպում և «Դիտարանի» ուսումնասիրություն։ Աստվածապետական ծառայության դպրոցի 2–րդ, 3–րդ և 4–րդ առաջադրանքները կարելի է ներկայացնել առանձին սենյակում, եթե կա ընդունակ երեց կամ ծառայող օգնական, որը խոսում է այդ լեզվով ու կարող է ծառայել որպես խորհրդատու։ Սակայն խումբը կմիանա ժողովին դասի քննարկումը, ուսուցողական և աստվածաշնչային ուշագրավ մտքերի վերաբերյալ ելույթները լսելու, ինչպես նաև Ծառայողական հանդիպման ծրագրին ներկա լինելու համար։ Խմբի համար կարելի է կազմակերպել նաև քարոզչական ծառայության հանդիպումներ։

Խմբի բոլոր անդամները սերտորեն համագործակցում են միմյանց հետ երեցների խորհրդի վերակացության ներքո։ Երեցները պետք է հավասարակշռված ձևով առաջնորդություն ցույց տան ու նախաձեռնություն հանդես բերեն խմբի կարիքները հոգալու մեջ։ Երբ շրջանային վերակացուն այցելի այսպիսի խումբ ունեցող ժողով, նա կծրագրի այդ խմբի անդամների հետ քարոզչության դուրս գալ, որպեսզի հոգևորապես քաջալերի նրանց։ Եհովայի օրհնությամբ օտարալեզու խումբը գուցե ժամանակի ընթացքում դառնա ժողով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը