Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 168
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից (եթե այն կիրառելի է ձեր ժողովի տարածքի համար)՝ ներկայացրեք, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը վկայություն տալիս գործարար տարածքում։ Կարելի է նաև գործածել իրականությանը մոտ այլ մատուցումներ։
20 ր. «Եհովան օգնում է նրանց, ովքեր ապավինում են իրեն»։a 4–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր նաև մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. դեկտեմբերի համարից (էջ 4, պարբերություն 8, 9) և «Ծառայության դպրոց» գրքից (էջ 67, պարբերություն 2)։
15 ր. Ինչո՞ւ պետք է խուսափենք թմրադեղերի սխալ գործածությունից։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Երիտասարդների հարցերը» գրքի վրա (էջ 272–278, ռուս.)։ «Զվարճանալու» նպատակով թմրադեղեր օգտագործելն այսօր սովորական բան է։ Շատերը պնդում են, թե թմրադեղերի նման գործածությունը վտանգավոր չի. ոմանք նույնիսկ ջատագովում են դրանց օրինականացումը։ Քննարկիր, թե ինչպես կարելի է տրամաբանել այդպիսի տեսակետ ունեցող մարդկանց հետ։ Ընդգրկիր մեկնաբանություններ «Արթնացե՛ք»–ի 1999–ի նոյեմբերի 8–ի համարի 10–րդ էջում տեղ գտած շրջանակից (ռուս.)։
Երգ 179 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 29
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Հրեշտակներն օգնում են մեզ»։b Եթե ժամանակը ներում է, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ տրված սուրբգրային համարների վերաբերյալ։
20 ր. Վերին իմաստությունը ողջամիտ է (Յակ. 3։17, ՆԱ)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 251, 252)։ Ի՞նչ է նշանակում լինել ողջամիտ։ Ինչո՞ւ է ծառայության ժամանակ այս հատկությունը դրսևորելը կարևոր։ Ի՞նչ կարող ենք սովորել Պողոս առաքյալի օրինակից։ Ինչպե՞ս կարող են քարոզիչները հաշվի առնել իրենց տարածքում ապրող մարդկանց համոզմունքները։ Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներին ողջամտություն դրսևորել։ Նախօրոք մեկ կամ երկու քարոզիչների խնդրիր, որ պատմեն դեպքեր, որոնք ցույց են տալիս ողջամիտ մոտեցում դրսևորելու օգուտները։
Երգ 53 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 139
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տվեք, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի «Դիտարանը»։ Նախօրոք խնդրիր քարոզչին, որ մատուցումը սկսելուց առաջ մի քանի ջերմ խոսքեր ասի։ Նշիր, որ դա կօգնի տանտիրոջը չկաշկանդվել։
15 ր. Տեղական կարիքներ։
18 ր. «Ժողովի Գրքի ուսումնասիրություն. ինչո՞ւ այս հանդիպման կարիքն ունենք»։c Օգտվիր տրված հարցերից։ Ընդգրկիր մեկնաբանություններ «Աջակցիր քո՝ ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուին» հոդվածից, որը տպագրվել է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002–ի նոյեմբերի համարի 1–ին էջում։
Երգ 20 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 5–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ի՞նչ կասես։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հուլիս և օգոստոս ամիսներին մենք առաջարկելու ենք գրքույկներ։ Ո՞ր գրքույկներն են քարոզիչները համարում արդյունավետ ձեր տարածքի համար։ Կրկնիր այն մատուցումները, որոնք առաջարկվում են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. հուլիսի համարում (էջ 8, արևմտ.) կամ նախկին համարներից որևէ մեկում։ Շեշտիր, որ յուրաքանչյուր մատուցման մեջ կա 1) հարց, 2) սուրբգրային համար և 3) մի միտք, որը քննարկվում է առաջարկվող հրատարակության մեջ։ Ներկայացվում է մեկ կամ երկու մատուցում։ Հորդորիր բոլորին բարի լուրը քարոզելիս օգտվել Աստվածաշնչից։
20 ր. Ինչի կարիք ունեն մեր երեխաները։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի վրա (էջ 6, 7)։ Շատ կարևոր է, որ երեխաները սովորեն Աստվածաշնչի սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ճշմարիտ երկրպագությունը, և հասկանան, որ ծնողները կարևոր դեր ունեն իրենց մատուցվող ուսուցման մեջ։ Քննարկիր առաջարկները, որ տրվում են գիրքն ուսումնասիրելու կապակցությամբ։ Հրավիրիր ծնողներին մեկնաբանություններ տալ, թե ինչպես են նրանք օգտագործում ուսումնասիրության այս ձեռնարկը։ Խնդրիր մեկ կամ երկու երեխայի, որ ասեն, թե ինչու են սիրում այս գիրքը։
Երգ 65 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։