Մատուցումներ «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» գրքույկն առաջարկելու համար
Տանտիրոջը ողջունելուց հետո կարող ես ասել.
«Խնդիրներն ու հիասթափությունները անխուսափելի են այսօրվա կյանքում։ Ձեր կարծիքով՝ կյանքը այսպիսի՞ն պետք է լիներ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս գրքույկը ցույց է տալիս, որ Աստծու սկզբնական նպատակը մարդկանց և երկրի առնչությամբ անպայման կիրականանա։ [Քննարկիր 20–րդ և 21–րդ էջերի վրա պատկերված նկարը։ Ապա կարդա 9–րդ պարբերությունը և շեշտիր Եսայիա 14։24 և 46։11 համարները։] Հաջորդ անգամ ես կցանկանայի Աստվածաշնչից ցույց տալ, թե Աստված ինչպես է երկրի վրա վերականգնելու Դրախտը»։ Առաջարկիր գրքույկը և պայմանավորվիր վերայցելել։
Երբ վերայցելես նրան, կարող ես ասել.
«Անցած անգամ ես նշեցի, որ Աստծու նպատակն է, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրային դրախտում։ [Նորից ցույց տուր 20–րդ և 21–րդ էջերում պատկերված նկարը։] Հետաքրքիր է, որ Դրախտի մասին խոսել են Հիսուսը, Պետրոսը և Դավիթը»։ Խնդրիր նրան վերցնել իր գրքույկը։ Ապա անդրադարձիր 21–րդ և 22–րդ էջերին ու քննարկիր 10–13-րդ պարբերությունները։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր կամ պայմանավորվիր հաջորդ այցելության ժամանակ քննարկել 29–րդ և 30–րդ էջերի ենթավերնագրերից որևէ մեկը։
―――◆―――
Պատանի քարոզիչը կարող է ասել.
«Իմ տարիքի շատ պատանիներ վստահություն չունեն ապագայի հանդեպ։ Ի՞նչ եք կարծում, հաջորդ սերնդի համար կյանքն ավելի լա՞վ է լինելու։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ամբողջ մարդկությանը պայծառ ապագա է խոստանում։ [Բաց արա գրքույկի 31–րդ էջի նկարը և կարդա նկարի մակագրությունը։ Ապա կարդա Բ Պետրոս 3։13–ը։] Այս գրքույկը հայտնում է, թե Աստված ինչպիսի օրհնություններ է վերապահել մարդկության համար։ [Շեշտիր 29–րդ և 30–րդ էջերի թավատառով գրված ենթավերնագրերը և առաջարկիր գրքույկը։] Ես կցանկանայի նորից այցելել ձեզ և զրուցել այն մասին, որ Աստված խոստանում է վերջ դնել բոլոր պատերազմներին»։ Պայմանավորվիր վերայցելել։
Երբ կրկին այցելես նրան, կարող ես ասել.
«Անցած անգամ ես հակիրճ կերպով նշեցի, որ Աստծու նպատակն է վերականգնել երկրային դրախտը։ [Նորից ցույց տուր 31–րդ էջի նկարը։] Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը այն խոստման մասին, որ Աստված վերջ է դնելու բոլոր պատերազմներին»։ Խնդրիր, որ նա վերցնի իր գրքույկը։ Ապա կարդա ու քննարկիր 29–րդ էջի 3–6-րդ պարբերությունները։ Պայմանավորվիր, որ հաջորդ այցելության ժամանակ քննարկեք 7–րդ և 8–րդ պարբերությունները։
―――◆―――
Երեխայի հետ ծառայելիս քարոզիչը կարող է ներկայացնել իրեն ու երեխային և ասել.
«Եթե դեմ չեք, ________–ը կցանկանար ձեզ մի նկար ցույց տալ և մի համար կարդալ Աստվածաշնչից։ [Երեխան ցույց է տալիս 31–րդ էջի նկարը և կարդում նկարի մակագրությունը, իսկ հետո կարդում է Յայտնութիւն 21։4–ը։] Այս գրքույկը պատմում է, թե ինչպես է Աստված լուծելու այն խնդիրները, որոնց հանդիպում ենք մենք։ [Հակիրճ կերպով ներկայացրու 29–րդ և 31–րդ էջերի՝ թավատառով գրված ենթավերնագրերը և առաջարկիր գրքույկը։] Հաջորդ անգամ ես կցանկանայի ցույց տալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը առողջական բոլոր խնդիրներին վերջ դնելու մասին»։
Կրկնակի այցելության ժամանակ քարոզիչը կարող է ասել.
«Մեր վերջին զրույցի ժամանակ ես ասացի, որ կցանկանայի ցույց տալ ձեզ, թե ինչ է ասում Աստվածաշունչը առողջական բոլոր խնդիրներին վերջ դնելու մասին։ Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ»։ Խնդրիր նրան վերցնել իր գրքույկը։ Ապա քննարկիր 29–րդ էջի 9–14-րդ պարբերությունները։ Առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն կամ պայմանավորվիր վերայցելել քննարկելու համար 15–17-րդ պարբերությունները։