Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 131
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված մատուցումների կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է ներկայացնել մարտի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հունվար–մարտ համարը և միաժամանակ առաջարկել Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը։
20 ր. Ինչո՞ւ ներկա լինել հանդիպումներին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2007 թ. մայիսի 15–ի համարի վրա (էջ 11–13)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ օգուտներ են նրանք ստացել՝ ներկա գտնվելով ժողովի հանդիպումներին և ինչ խնդիրներ են նրանք հաղթահարել, որպեսզի կանոնավորաբար ներկա գտնվեն ժողովներին։
15 ր. «Ի՞նչ կարող ենք տալ Եհովային»a։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին կարդալ և մեկնաբանել բերված սուրբգրային համարները։
Երգ 8
Մարտի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 144
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հաջորդ շաբաթ Ծառայողական հանդիպմանը իրենց հետ բերել ապրիլի 1–ի «Դիտարանը» և հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ը և պատրաստ լինել քննարկելու ձեր տարածքի համար համապատասխան մատուցումներ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. Հարցերի արկղ։ Ներկայացնում է երեցը։ Կարդա և քննարկիր ամբողջ հոդվածը։
20 ր. «Ինչպե՞ս կարող ենք օգնել Հիշատակի երեկոյի այցելուներին»b։ 5–րդ պարբերությունը քննարկելուց հետո կարճ ցուցադրում ներկայացրու, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել Հիշատակի երեկոյին եկած անհատի հետ։
Երգ 214
Մարտի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 111
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։
15 ր. Նախապատրաստվիր՝ տարածելու ընթացիկ պարբերագրերը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ապրիլի 1–ի «Դիտարան» պարբերագիրը համառոտ ամփոփելուց հետո հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին ասել, թե հոդվածների որ հետաքրքիր մտքերի վրա են նրանք ցանկանում ուշադրություն հրավիրել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Օգտվելով մատուցումներից, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել ձեր տարածքում ապրող մարդկանց մեջ՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը»։
20 ր. Մենք բարիք ենք ավետում։ Մեկ րոպեից քիչ տևող նախաբանից հետո երեցը ներկայացնում է ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հուլիսի 1–ի համարի վրա (էջ 18, 19, պարբ. 10–14)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես են նրանք մխիթարություն և հույս գտել՝ առաջին անգամ լսելով Թագավորության բարի լուրը։
Երգ 29
Մարտի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 37
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
20 ր. Ինչո՞ւ ես հետաձգում մկրտությունդ։ Երեցի ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. հուլիսի 1–ի համարի վրա (էջ 29, 30, պարբ. 14–17)։ Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, ովքեր մկրտվել են պատանեկան հասակում։ Ի՞նչն է մղել նրանց կատարելու այդ կարևոր քայլն այդ տարիքում։ Ինչպե՞ս է մկրտությունն օգնել այդ քարոզիչներին հոգևորապես հասունանալ, ինչը պաշտպանություն է եղել նրանց համար։
15 ր. «Ծառայության ժամանակ կերտենք միմյանց»c։
Երգ 122
Ապրիլի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 186
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Օգուտներ քաղենք 2008 թ. «Տարեգրքից» (ռուս.)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Քննարկիր «Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից» հոդվածը։ Խնդրիր երկու կամ երեք քարոզչի, որ «Տարեգրքից» պատմեն դեպքեր, որոնք նրանց համար հատկապես քաջալերիչ են եղել։ Նախապես խնդրիր մեկ կամ երկու քարոզչի ասել, թե ինչպես են նրանք պլանավորել, որ կարդան «Տարեգիրքը» իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ։ Եզրափակիր քննարկումը՝ հորդորելով բոլորին կարդալ գիրքն ամբողջությամբ։ (Եթե այն դեռ առկա չէ, ապա այս բաժինը կարելի է քննարկել ավելի ուշ՝ փոխելով այն թերթիկի մեկ այլ բաժնի հետ։)
15 ր. Փորձե՞լ ես ուղղակիորեն առաջարկել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի համարի վրա (էջ 6)։ Քննարկիր տրված մատուցումները և այն, թե ինչպես դրանք կարելի է փոփոխել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ուսումնասիրություն սկսելու համար։ Ներկայացրու մեկ կամ երկու ցուցադրում։ Խրախուսիր ունկնդիրներին, որ հաջորդ շաբաթվա ընթացքում փորձեն օգտագործել դրանցից առնվազն մեկը, որպեսզի ուղղակիորեն ուսումնասիրություն առաջարկեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով։
Երգ 225
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։