Ծառայողական հանդիպումների ծրագիրը
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Ամառվա ամիսներին յուրաքանչյուր շաբաթվա համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի Ծառայողական հանդիպումների ծրագիրը։ Ժողովները կարող են անել ամեն անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի ներկա լինեն «Առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով» վերնագիրը կրող մարզային համաժողովին։ Եթե նպատակահարմար է, համաժողովին նախորդող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը 15 րոպե հատկացրեք քննարկելու համար այս ամսվա թերթիկի ներդիրում տեղ գտած խորհուրդներն ու հիշեցումները, որոնք տեղին կլինեն ձեր ժողովի համար։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս անց Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ 15 կամ 20 րոպե (թերևս «Տեղական կարիքներ» բաժնի փոխարեն) տրամադրեք կրկնելու համար համաժողովի ծրագրի ուշագրավ մտքերը, որոնք, ըստ քարոզիչների, օգտակար են եղել ծառայության մեջ։ Կրկնությունը պետք է անցկացնի ծառայողական վերակացուն։ Հրավիրիր ներկաներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են նրանք իրենց ծառայության մեջ կիրառում կամ պատրաստվում կիրառել ստացած տեղեկությունները։
Ապրիլի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 183
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված մատուցումների կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է ներկայացնել ապրիլ 1–ի «Դիտարանը»։
15 ր. «Երախտագե՛տ եղեք»a։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել նշված սուրբգրային համարները։
20 ր. «Մխիթարեք սգավորներին»b։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել ակնառու օրինակներ, թե ինչպես են նրանք մխիթարել որևէ անհատի, ով կորցրել է իր հարազատին։
Երգ 42
Ապրիլի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 171
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին հաջորդ շաբաթ Ծառայողական հանդիպմանը իրենց հետ բերել մայիսի 1–ի «Դիտարանը» և պատրաստ լինել քննարկելու ժողովի տարածքի համար համապատասխան մատուցումներ։
10 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Հոգևորապես սնվելու և ուրախանալու առիթ»c։ Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Նշիր, թե որ համաժողովին է հրավիրված ձեր ժողովը։ Ամփոփիր «Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ» շրջանակը։
Երգ 197
Ապրիլի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 55
15 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։ Համառոտ ամփոփիր Մայիսի 1–ի «Դիտարանը» և հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են ամենից շատ հետաքրքրել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին, որ առաջարկեն մատուցումների տարբերակներ այն հոդվածների համար, որոնք նրանք պատրաստվում են տարածել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Ինչպե՞ս կարելի է այդ համարը կապել հոդվածի հետ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի կամ ունկնդիրների առաջարկած մատուցումներից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել պարբերագիրը։
10 ր. Հարցերի արկղ։ Քննարկում ունկնդիրների հետ։
20 ր. «Սերտորեն նրա հետքերին հետևեք»d։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել նշված սուրբգրային համարները։
Երգ 65
Մայիսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 217
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Եհովան ոչ մի դեպքում չի թողնի քեզ։ Քաջալերական ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հոկտեմբերի 15–ի համարի վրա (էջ 8–11)։
20 ր. «Առաջադիմիր ծառայության մեջ»e։ 3–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր, որոնք գտնվում են «Ծառայության դպրոց» գրքի՝ «Ինչպե՞ս լիարժեք օգուտներ քաղել» ենթավերնագրի տակ (էջ 6–8)։
Երգ 11
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։