Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/08 էջ 1
  • Քարոզիր առանց դադարի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քարոզիր առանց դադարի
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Բարիք ավետենք’
    2005 Դիտարան
  • Ինչպե՞ս լսեն
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչո՞ւ ենք մենք կրկին ու կրկին այցելում
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 6/08 էջ 1

Քարոզիր առանց դադարի

1 Երբեմն գուցե մտածենք, թե մեր տարածքը հաճախ ու մանրակրկիտ է մշակվում, և գրեթե արձագանք չի լինում։ Այդուհանդերձ, լուրջ պատճառներ ունենք շարունակելու քարոզել (Մատթ. 28։19, 20)։

2 Վկայություն լինելու համար։ Հիսուսը կանխագուշակեց, որ Թագավորության քարոզչությունը «իրերի համակարգի վախճանի նշանի» կարևոր մասերից է լինելու, և որ այս գործը կատարվելու է «բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։3, 14)։ Մարդիկ մեծ վկայություն են ստանում, երբ մեզ տեսնում են Թագավորության մասին քարոզելիս։ Մեր հեռանալուց հետո նրանք գուցե ժամերով և նույնիսկ օրերով խոսեն մեր այցի մասին, անգամ եթե չեն ընդունել բարի լուրը։ Գիտակցելով, թե ինչու ենք ծառայում՝ մենք կկարողանանք հաստատակամություն դրսևորել և շարունակել քարոզել։ Եհովային հաճելի է, որ մենք վկայություն ենք տալիս և նախազգուշական պատգամ հռչակում՝ մասնակցելով աստվածաշնչյան մարգարեության կատարմանը (2 Թեսաղ. 1։6–9)։

3 Անհրաժեշտ է հաստատակամություն։ Այսօր մարդիկ զբաղված են շատ բաներով և ժամանակ քիչ ունեն։ Ուստի հաստատակամություն է անհրաժեշտ նրանց ցուցաբերած հետաքրքրությունը զարգացնելու համար։ Օրինակ՝ Եհովայի վկաները մեկ տարի շարունակ՝ ամեն շաբաթ, այցելում էին մի կնոջ։ Վերջապես նա որոշեց նրանց ներս ընդունել և զրուցել Աստվածաշնչից։ Նրան այնքան դուր եկավ իր լսածը, որ ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը, սկսեց հաճախել հանդիպումներին և շուտով մկրտվելու ցանկություն հայտնեց։

4 Աշխարհում տիրող իրավիճակները փոխվում են արագորեն, և նույնը կարելի է ասել մարդկանց մասին։ Շատերը, ովքեր նախկինում մերժել են մեզ, հնարավոր է՝ այժմ սիրով ընդունեն մեր տարած թարմացնող հույսը։ Արժե՛ շարունակել հաստատակամություն դրսևորել, նույնիսկ եթե մեկ հոգի արձագանքի Թագավորության լուրին։

5 Ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ մարդիկ են «հառաչում եւ ողբում.... [կատարվող] բոլոր պղծութիւնների համար» (Եզեկ. 9։4)։ Մեր ծառայության արդյունքները հաստատում են, որ ճիշտ տրամադրված անհատները արձագանքում են Թագավորության լուրին (Ես. 2։2, 3)։ Ուստի եկեք շարունակենք առանց դադարի քարոզել՝ սիրով և վճռականությամբ շարունակելով «բարիք ավետել» (Ես. 52։7; Գործ. 5։42)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը