Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մայ.
«Մեր օրերում բնական աղետներն այնքան շատ են, որ շատերը մտածում են, թե մեզ Աստված է պատժում։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ 1 Հովհաննես 4։8։] Այս հոդվածում բացատրվում է, թե ինչու Աստված պատասխանատու չէ այն բանի համար, որ մարդիկ տառապում են բնական աղետների պատճառով»։ Ցույց տուր 30–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել, և նրանք բռնության են ենթարկվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք՝ ինչ պատվեր է տալիս Աստվածաշունչը ամուսիններին այն մասին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեն իրենց կանանց [կարդա՛ 1 Պետրոս 3։7]։ Այս պարբերագրում նաև ցույց է տրվում, թե ինչպես են կանանց վերաբերվում Աստված և Քրիստոսը»։
Դիտարան 1 հուն.
«Աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը Նոյի օրերի Ջրհեղեղի մասին պատմությունն է։ Ըստ ձեզ՝ Ջրհեղեղն իսկապե՞ս եղել է։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքըրքիր է, որ Հիսուսի խոսքերից երևում է, որ իրականում Ջրհեղեղը եղել է։ [Կարդա՛ Ղուկաս 17։26, 27։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչու կարող ենք հավատալ, որ Ջրհեղեղն իրականում եղել է, և օգնում է կարևոր դասեր քաղել այդ պատմությունից»։