Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 121
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։
20 ր. Ինչպես նախապատրաստվել՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Ելույթ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. օգոստոսի համարի վրա (էջ 1)։ Քննարկման վերջում ներկայացվում է մի ցուցադրում, որում քարոզիչը փորձում է հապճեպորեն պատրաստվել՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Այնուհետև մեկ ուրիշ ցուցադրման մեջ մեկ ուրիշ քարոզիչ նախապատրաստվում է ուսումնասիրությանը՝ ուշադրություն դարձնելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված խորհուրդներից մի քանիսին։
15 ր. «Քարոզիր առանց դադարի»a։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալու բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 201
Հունիսի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 90
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշեցրու ներկաներին, որ հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը բերեն հուլիսի 1–ի «Դիտարանը» և հուլիս–սեպտեմբեր ամիսների «Արթնացե՛ք»–ը, ինչպես նաև պատրաստվեն քննարկելու համապատասխան մատուցումներ, որոնք նրանք մտադիր են օգտագործել։
15 ր. Ընդգծիր բարի լուրի գործնական արժեքը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 159)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալու այն հարցերի վերաբերյալ, որոնք ներկայումս անհանգստացնում են տարածքում ապրող մարդկանց։ Հարցրու ներկաներին, թե ինչպես կարելի է մարդկանց հուզող հարցերն ընդգրկել մատուցումների մեջ։
20 ր. «Ընտանիքով պատրաստվո՞ւմ եք փրկության»b։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալու բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 54
Հունիսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 140
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Հիշատակիր, թե ինչ գրականություն ենք տարածելու հուլիս ամսին։ Ցուցադրվում է մեկ մատուցում։
20 ր. Հարստացրու կյանքդ ռահվիրայական ծառայության միջոցով։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2008 թ. հունվարի 15–ի համարի վրա (էջ 17–19)։ Եթե հնարավոր է, կարելի է հարցազրույց անցկացնել երկու ընդհանուր ռահվիրաների հետ, որոնցից մեկը նոր է սկսել ռահվիրայական ծառայությունը, իսկ մյուսը արդեն երկար տարիներ է, ինչ ռահվիրա է։ Նրանք պատմում են, թե ծառայության այս հիանալի ձևը ինչպես է հարստացրել իրենց կյանքը։
15 ր. Նախապատրաստվիր տարածելու ընթացիկ պարբերագրերը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Հուլիսի 1–ի «Դիտարանը» և հուլիս–սեպտեմբեր ամիսների «Արթնացե՛ք»–ը համառոտ ներկայացնելուց հետո հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքրել տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին ասելու, թե հոդվածներից որ մտքերն են նրանք ցանկանում ներկայացնել մարդու ուշադրությանը։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված մատուցումներից կամ ներկաների առաջարկած մատուցումից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուր պարբերագիրը։
Երգ 82
Հունիսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 97
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
20 ր. Ինչպե՞ս կատարելագործենք զրույց վարելու մեր կարողությունը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 62–ի 4–րդ պարբերությունից մինչև էջ 65–ի ենթավերնագիրը)։ Նյութը հարմարեցրու տեղի տարածքին։ Կարճ հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, որը կարողանում է զրույց սկսել մարդկանց հետ տնից տուն ծառայելիս կամ ոչ պաշտոնական վկայություն տալիս։
15 ր. Հիշո՞ւմ եք։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2008 թ. ապրիլի 15–ի համարի վրա (էջ 29)։
Երգ 179
Հուլիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 125
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Երբ տանտերը խոսում է օտար լեզվով»c։ Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ 2–րդ պարբերությունը քննարկելիս ժողովին տեղեկացրու այն մասին, թե ինչ օտարախոս խմբեր կամ ժողովներ են քարոզում ձեր տարածքում։ Նշիր, թե ինչ է նախատեսված այդ օտարախոս խմբերին կամ ժողովներին օգնելու համար, որոնք համագործակցում են քարոզչական գործում։
Երգ 188
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։