Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հուն.
«Ձեր կարծիքով՝ բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքրքիր է, թե ինչպես արձագանքեց Աստված, երբ հին իսրայելացիները որդեգրեցին շրջակա ազգերի կրոնական սովորությունները։ [Կարդա՛ Եզեկիէլ 6։6։] Այս հոդվածը պատասխանում է՝ «կարևո՞ր է արդյոք, թե ինչպես ենք երկրպագում Աստծուն» հարցին։ Ցույց տուր 9–րդ էջի հոդվածը»։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել, և նրանք բռնության են ենթարկվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք՝ ինչ պատվեր է տալիս Աստվածաշունչը ամուսիններին այն մասին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեն իրենց կանանց [կարդա՛ 1 Պետրոս 3։7]։ Այս պարբերագրում նաև ցույց է տրվում, թե ինչպես են կանանց վերաբերվում Աստված և Քրիստոսը»։
Դիտարան 1 հուլ.
«Մենք բոլորս էլ զգացել ենք, թե ինչ ցավ է բերում սիրելի հարազատի մահը։ Ի՞նչ եք կարծում, այդպիսի պահերին կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Սաղմոս 55։22։] Այս հոդվածում քննարկվում են Աստվածաշնչում գրված մի քանի գործնական քայլեր, որոնք կօգնեն ձեզ դիմանալու վշտին»։