Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 սեպտեմբեր
«Շատերի համար Ադամի ու Եվայի մասին արձանագրությունը միայն գեղեցիկ պատմություն է։ Իսկ ոմանք հավատում են, որ նրանք իսկապես գոյություն են ունեցել։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը խոսել է առաջին զույգի մասին [կարդա՛ Մարկոս 10։6–9]։ Այս հոդվածում որոշ փաստեր են բերվում, որ նրանք իրականում գոյություն են ունեցել։ Նշվում է նաև, թե ինչու է կարևոր՝ հավատում ենք արդյոք նրանց գոյությանը»։ Ցույց տուր 12–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս–սեպտեմբեր
«Շատ զույգեր ամուսնալուծվում են անհավատարմության պատճառով։ Ձեր կարծիքով՝ այս խոսքերին հետևելը կօգնի՞ ամուր պահելու ամուսնական միությունը։ [Կարդա՛ Մատթեոս 5։28։ Այնուհետև թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում նշված Աստվածաշնչի խորհուրդները կօգնեն զույգերին խուսափելու անհավատարմության ծուղակից»։ Ցույց տուր 28–րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 հոկտեմբեր
«Բոլորս էլ կյանքում դժվարություններ ենք ունենում։ [Թվարկիր դրանցից մի քանիսը]։ Ի՞նչ եք կարծում, Աստված կօգնի՞ մեզ հաղթահարելու դրանք։ [Թույլ տուր պատասխանել]։ Այս համարում Հիսուսը նշում է այն միջոցներից մեկը, որով Աստված օգնում է մեզ։ [Կարդա՛ Ղուկաս 11։13]։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ է սուրբ ոգին, և ինչպես է այն օգնում մեզ»։