Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/11 էջ 1
  • Ամենահաճելի գործը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամենահաճելի գործը
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ ես մասնակցել ուսուցանելու գործին
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 2)
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն գտիր աշակերտ պատրաստելու գործում
    2009 Դիտարան
  • Մաս 1—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
    2004 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 1/11 էջ 1

Ամենահաճելի գործը

1. Ի՞նչ գործ է իրականացվում մեր օրերում։

1 Առաջին դարում հրաշքով կատարված բուժումները անսահման ուրախությամբ էին լցնում ականատեսների սրտերը (Ղուկ. 5։24–26)։ Իսկ այսօր մեր սրտերն են ցնծում, երբ մասնակցում ենք մարդկանց հոգևորապես բուժելու գործին (Հայտն. 22։1, 2, 17)։ Որքա՜ն հուզիչ է կարդալ այն դեպքերի մասին, թե ինչպես են Եհովայի Խոսքը և սուրբ ոգին փոխում մարդկանց կյանքերը։ Մեր վարձատրությունը էլ ավելի մեծ կլինի, եթե մասնակցենք այս գործին՝ Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն անցկացնելով։

2. Ի՞նչ ուրախություն ենք զգում, երբ ճշմարտության մասին սովորեցնում ենք ինչ-որ մեկին։

2 Ի՞նչ է Աստծու անունը։ Ինչո՞ւ է նա թույլատրում տառապանքը։ Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը մարդկության համար։ Մենք հաճույք ենք ստանում ոչ միայն նման հարցերին պատասխանելուց, այլև նրանից, երբ տեսնում ենք, թե ինչ ուրախություն է ճառագում ուսումնասիրողի աչքերից ճշմարտության մասին սովորելիս (Առակ. 15։23; Ղուկ. 24։32)։ Ժամանակի ընթացքում ուսումնասիրողը գուցե սկսի գործածել Եհովայի անունը, փոփոխություններ մտցնի իր հագուկապի և հարդարանքի մեջ, ձերբազատվի վնասակար սովորություններից և վկայություն տա ուրիշներին, ինչն էլ ցույց կտա, որ նա աճում է հոգևորապես։ Եթե նա նվիրվի Աստծուն ու մկրտվի, ապա կդառնա մեր հոգևոր եղբայրը և համագործակիցը։ Այս քայլերից յուրաքանչյուրը անչափ ուրախացնում է մեզ (1 Թեսաղ. 2։19, 20)։

3. Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։

3 Կարո՞ղ ես քո լուման ներդնել։ Եթե ցանկանաս մասնակցել այս ամենահաճելի գործին, խնդրիր Եհովային, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու հնարավորություն տա քեզ, և ապա վարվիր աղոթքներիդ համաձայն (1 Հովհ. 5։14)։ Քարոզիր այն տեղերում, որտեղ կարելի է գտնել մարդկանց և նրանց հարմար ժամերին։ Առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն ամեն պատեհ առիթի դեպքում (Ժող. 11։6)։ Եթե հաջողվի հետաքրքրություն զարգացնել և ցանել ճշմարտության սերմը մարդկանց սրտում, վերադարձիր՝ ջրելու (1 Կորնթ. 3։6–9)։

4. Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկենք հրատապության զգացումով։

4 Դեռևս բազմաթիվ մարդիկ կան, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության։ Ո՞վ կօգնի նրանց բավարարելու իրենց հոգևոր կարիքները՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելով (Մատթ. 5։3, 6)։ Եկեք պատրաստակամորեն տրամադրենք մեր անձերը՝ օգնելով ավարտին հասցնելու քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, քանի դեռ չի եկել հնձի վերջը (Ես. 6։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը