Մաս 1—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը։
1 Ամբողջ աշխարհում Աստծո ծառաները ամսական մոտ վեց միլիոն Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։ Կիրառելով ուսուցանելու արդյունավետ մեթոդները՝ մենք կարող ենք օգնել Աստվածաշունչն ուսումնասիրող այս անհատներին առաջադիմել, որպեսզի նրանք նվիրվեն ու մկրտվեն և «կարող լինեն ուրիշներին սովորեցնել» (Բ Տիմոթ. 2։2)։ Կցանկանա՞ս օգնել նրան, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, որ նա էլ այդպիսի առաջադիմություն կատարի։ Սկսած այս համարից՝ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի հոդվածների շարք, որում կքննարկվեն Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն անցկացնելու հիմնական առանձնահատկությունները։
2 Երբ կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրությունը գրանցել հաշվետվության մեջ։Եթե կանոնավորապես Աստվածաշնչի թեմայով քննարկումներ ես անցկացնում, նույնիսկ կարճ քննարկումներ, և Աստվածաշունչ ես գործածում ուսումնասիրության համար նախատեսված հրատարակությունների հետ միասին, նշանակում է, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում։ Ուսումնասիրություն է համարվում նույնիսկ այն քննարկումը, որն անցնում է հեռախոսով կամ տանտիրոջ դռան մոտ։ Ուսումնասիրությունը կարելի է գրանցել, եթե անհատին ցույց ես տվել, թե ինչպես է անցկացվում այն, և դրանից հետո երկու անգամ ուսումնասիրել ես, նաև եթե հիմքեր կան մտածելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։
3 «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը այն հրատարակություններն են, որոնց օգնությամբ Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ են անցկացվում։ Եթե այդ հրատարակություններն ուսումնասիրելուց հետո անհատը առաջադիմում է, նույնիսկ դանդաղորեն և գնահատանք է զարգացնում իր սովորած բաների հանդեպ, այդ դեպքում կարելի է շարունակել ուսումնասիրությունը «Երկրպագիր Աստծուն» գրքով։ Իսկ «Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» գրքույկով կարելի է ուսումնասիրել նրանց հետ, ովքեր սահմանափակ կրթություն ունեն կամ լավ կարդալ չգիտեն։
4 Աստվածաշնչի ուսումնասիրությունների շնորհիվ միլիոնավոր մարդիկ դարձել են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները (Մատթ. 28։19, 20)։ Կիրառելով այն խորհուրդները, որոնք կտպագրվեն այս շարքի հետագա հոդվածներում՝ դու կկարողանաս Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն անցկացնել։