«Երկրպագիր Աստծուն» գրքի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնենք
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը նախատեսված է այն բանի համար, որ նոր անհատներին օգնենք առաջանալու ճշմարտության մեջ և ավելի խորը գնահատանք դրսևորելու Եհովայի և իր կազմակերպության հանդեպ։ Այն կարելի է գործածել որպես ուսումնասիրության երկրորդ ձեռնարկ։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. հունիս ամսվա համարի 8–րդ էջում հետևյալն ենք կարդում. «Եթե տվյալ անհատը, թեպետ դանդաղ, սակայն նկատելի առաջընթաց է ապրում, և խորանում է նրա գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ որ սովորում է, ապա «Աստված պահանջում է» գրքույկից և «Գիտություն» գրքից հետո ուսումնասիրությունը շարունակիր մեկ ուրիշ գրքով։ .... Ամեն դեպքում, առաջին հերթին հարկավոր է ուսումնասիրել «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը։ Լրացուցիչ ուսումնասիրության մասին տվյալները մտնում են հաշվետվության մեջ (Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կրկնակի այցելությունները և ժամերը), նույնիսկ եթե անհատը մկրտվի, նախքան լրացուցիչ գիրքն ավարտելը»։
Ուրիշ ո՞վ կարող է օգուտներ քաղել «Երկրպագիր Աստծուն» գրքի ուսումնասիրությունից։ Նույն հոդվածում կարդում ենք. «Եթե դու գիտես ոմանց, ովքեր նախկինում ուսումնասիրել են [«Աստված պահանջում է» գրքույկը և] «Գիտություն» գիրքը, բայց այդպես էլ չեն հասել նվիրման և մկրտության, կարող ես ինքդ քայլեր ձեռք առնել պարզելու համար, թե նրանք չե՞ն ցանկանում արդյոք կրկին ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Եկեք հատուկ ջանքեր գործադրենք, որպեսզի մարտ և ապրիլ ամիսներին այդպիսի անհատների հետ ուսումնասիրություն սկսենք «Երկրպագիր Աստծուն» գրքով։