«Թող կատարվի Աստծու կամքը»
1. Ո՞րն է 2012թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագրի թեման, և ինչո՞ւ է տեղին, որ քննենք այն։
1 Մենք ստեղծվել ենք Եհովայի կամքով (Հայտն. 4։11)։ Այդ պատճառով անհնար է ապրել մեր գոյության նպատակի համաձայն, եթե չենք սովորում ու կատարում Աստծու կամքը։ Սակայն հեշտ չէ այսպես վարվել, քանի որ պետք է պայքարենք «մարմնի ու մտքի ուզած բաները անելու» և «ազգերի կամքը» կատարելու հակման դեմ (Եփես. 2։3; 1 Պետ. 4։3; 2 Պետ. 2։10)։ Առանց Աստծու օգնության՝ մենք վտանգի մեջ ենք՝ «կենդանի բռնված [Սատանայի] կողմից, որ նրա կամքը կատարենք» (2 Տիմոթ. 2։26)։ 2012թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը կօգնի յուրաքանչյուրիս վարվելու տիպար աղոթքի երեք հիմնական խնդրանքների, մասնավորապես «թող կատարվի քո կամքը» խնդրանքի համաձայն (Մատթ. 6։9, 10)։
2. Ծրագրի ընթացքում ի՞նչ հարցերի պատասխան կտրվի։
2 Հարցեր, որոնք պատասխան կգտնեն։ Ծրագրի ընթացքում ուշադիր եղեք, որ գտնեք հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչն է նույնքան կարևոր, որքան Աստծու Խոսքը լսելը։ Ինչպե՞ս կարող ենք շարունակ ըմբռնել, թե որն է Աստծու կամքը մեր առնչությամբ։ Ինչո՞ւ պետք է պատրաստակամորեն օգնենք բոլոր տեսակի մարդկանց։ Ինչպե՞ս կարող ես իմաստալից ու բավականություն պատճառող կյանքով ապրել։ Երիտասարդնե՛ր, ի՞նչ պետք է փաստեք Եհովային։ Աստծու կամքը կատարելիս ի՞նչ օրհնություններ ենք ստանում։ Ինչո՞ւ է հրատապ, որ քաջալերենք ու զորացնենք ուրիշներին»։
3. Այս հոգևոր միջոցառումից ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն օգտվել։
3 Ամեն բան արա, որ ներկա լինես և ուշադրությամբ լսես ծրագիրը։ Մասնաճյուղից մի եղբայր կամ շրջանային վերակացուն՝ որպես հրավիրված հռետոր, ներկա կլինի համաժողովին։ Ծրագրից առաջ և հետո ազատորեն մոտեցիր ու ծանոթացիր նրա և նրա կնոջ հետ, եթե ամուսնացած է։ Տուն վերադառնալուց հետո չդառնաս «մոռացկոտ լսող»։ Ընտանիքով վերանայեք ծրագիրը և մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լիարժեք կերպով վարվել Աստծու կամքի համաձայն (Հակ. 1։25)։
4. Ինչո՞ւ է կարևոր, որ Աստծու կամքը կատարելը առաջնային տեղում դնենք մեր կյանքում։
4 Շատ շուտով նրանք, ովքեր ընկած են իրենց ցանկությունների հետևից և չեն ուզում ենթարկվել Եհովայի կամքին, կկործանվեն (1 Հովհ. 2։17)։ Ուստի շնորհակալ ենք Եհովային, որ ժամանակահարմար թեմաների միջոցով օգնում է մեզ իր կամքը կատարելը առաջնային տեղում դնելու մեր կյանքում։