«Ճիշտ ժամանակին տրվող կերակուր»
1. Ինչպե՞ս է ընթացիկ տարում տեղի ունեցած մեկօրյա հատուկ համաժողովն օգնել քեզ և ուրիշներին։
1 Մեկօրյա հատուկ համաժողովին ներկա լինելուց հետո հաճախ ենք ասում. «Դա հենց այն էր, ինչի կարիքն ունեինք»։ Մի շրջանային վերակացու նշեց, որ իր շրջանի քարոզիչներից ոմանք համաժողովից հետո ցանկացան ընդլայնել իրենց ծառայությունը։ Իսկ մի շրջագայող վերակացու էլ ասաց. «Այն օգնեց մեզ հստակ պատկերացնելու, թե հիմա ինչ ժամանակներում ենք ապրում, և մղեց մեզ վերանայելու մեր առաջնահերթությունները»։ Մեկ ուրիշը նշեց. «Մի քանի քարոզիչներ խոստովանեցին, որ համաժողովը կարծես ահազանգ լիներ. այն հիշեցրեց իրենց, որ հարկավոր է կենտրոնանալ ամենակարևոր բանի՝ քարոզչական ծառայության վրա»։ Իսկ ինչպե՞ս է հատուկ մեկօրյա համաժողովն օգնել քեզ։
2. Ի՞նչ կքննարկվի հաջորդ մեկօրյա հատուկ համաժողովին։
2 Անշուշտ, գալիք ծառայողական տարում նույնպես կլինի մեկօրյա հատուկ համաժողով, և այնտեղ մենք կստանանք այն, ինչի կարիքն ունենք։ Այդ համաժողովի թեման է՝ «Ապաստան գտիր Եհովայի մոտ», որը հիմնված է Սաղմոս 118։8, 9 (ՆԱ) համարների վրա։ Այնտեղ կհնչեն այսպիսի ելույթներ՝ «Ինչպես է Եհովան ամրոց նեղության ժամանակ», «Օգնիր ուրիշներին ապաստան գտնելու Եհովայի թևերի տակ», «Ընդօրինակիր Եհովային՝ ապահովիր ապաստանով», «Երիտասարդնե՛ր, վստահե՛ք Եհովային», «Մեր հոգևոր դրախտը. ապաստարան՝ Եհովայից»։
3. Ինչպե՞ս կարող ենք լիարժեք օգուտներ քաղել՝ ներկա լինելով համաժողովին։
3 Ինչպես օգուտներ քաղենք։ Համաժողովի օրն իմանալուն պես ծրագրիր անպայման ներկա լինել։ Հրավիրիր նաև ուսումնասիրողներիդ։ Մենք պետք է ուշադիր լսենք ծրագիրը, որպեսզի կարողանանք «պահել լսած խոսքը» և «տոկունությամբ պտուղ բերենք» (Ղուկաս 8։15)։ Ուստի կարճ գրառումներ արա՝ նշելով գլխավոր մտքերը և այն խորհուրդները, որոնք կցանկանաս կիրառել կյանքում և ծառայության մեջ։ Համաժողովից հետո ընտանիքով քննարկեք ծրագիրը և մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել հնչած խորհուրդները։
4. Ինչո՞ւ պետք է անհամբերությամբ սպասենք գալիք մեկօրյա հատուկ համաժողովին։
4 Շատ ջանքեր են գործադրվել, որ այս տարվա հատուկ մեկօրյա համաժողովը լինի «համեղ» ու «սննդարար»՝ պատրաստված սիրով։ Ամեն ինչ արա, որ ներկա լինես և ճաշակես «ժամանակին տրվող այս կերակուրը» (Մատթ. 24։45)։ Վստահ եղիր, որ Եհովան կօրհնի քո ջանքերը։