2010 թ. մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
1. ա) Ի՞նչ թեմա է քննարկվելու մեկօրյա հատուկ համաժողովին։ բ) Նախկին մեկօրյա հատուկ համաժողովների ո՞ր մտքերն են օգնել քեզ ծառայության ժամանակ։
1 «Հավաստիանանք, թե որ բաներն են ավելի կարևոր», «Որպես մեկ հոտ՝ հաստատ կանգնած մնանք», «Շարունակենք ճշմարտության մասին վկայել», «Մենք կավ ենք, Եհովան՝ մեր բրուտը» (Փիլիպ. 1։9, 10, 27; Հովհ. 18։37; Ես. 64։8)։ Սրանք այն թեմաներից մի քանիսն են, որոնք քննարկվել են նախկին մեկօրյա համաժողովների ժամանակ։ Անհամբերությամբ սպասո՞ւմ ես 2010 թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովին, որի վերնագիրն է՝ «Մնացած ժամանակը կարճացել է»։ Այն հիմնված 1 Կորնթացիներ 7։29 համարի վրա։
2. Ինչպե՞ս կարող եք ոգևորությամբ սպասել համաժողովին։
2 Երբ ձեր ժողովում հայտարարվի մեկօրյա հատուկ համաժողովի անցկացման օրը, սկսիր պատրաստվել այդ օրվա մասին։ Որպեսզի երեխաները անհամբերությամբ սպասեն համաժողովին, որոշ ծնողներ օրացույցի վրա նշում են այդ օրը, գրում են, թե ով ինչ պետք է վերցնի իր հետ և փակցնում են այդ ցուցակը օրացույցին, ինչպես նաև ամեն օր միասին հաշվում են, թե քանի օր է մնացել համաժողովին։ Ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ միգուցե ցանկանաս վերանայել անցած մեկօրյա համաժողովի գրառումները։ Դու կարող ես նաև պատրաստել քո սիրտը՝ կարդալով «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 13–16 էջերը։ Այդպիսով և՛ դու, և՛ ընտանիքդ «ուշադրություն կդարձնեք, թե ինչպես եք լսում» (Ղուկ. 8։18)։
3. Ինչպե՞ս կարող ես լիարժեք օգուտներ քաղել համաժողովից։
3 Կիրառիր սովորածդ։ Հաճախ ենք համաժողովից հետո լսում այսպիսի խոսքեր՝ «ի՜նչ լավ համաժողով էր»։ Պատճառն այն է, որ հոգևոր այդ առատ կերակուրը տալիս է Եհովան (Առակ. 10։22)։ Եթե խորհրդածենք ծրագրի շուրջ և հետևենք տրված խորհուրդներին, համաժողովի ծրագիրը օգուտներ կբերի մեզ (Ղուկ. 8։15)։ Ժամանակ հատկացրու, որպեսզի տունդարձի ճանապարհին քննարկես հետաքրքիր մտքեր ընտանիքիդ կամ հավատակիցներիդ հետ։ Խոսեք այն մասին, թե որ խորհուրդները օգտակար կլինի կիրառել ծառայության մեջ, թե ինչ նպատակներ կարող եք դնել։ Այդ զրույցները կնպաստեն, որ համաժողովից հետո երկար ժամանակ հիշես հետաքրքիր մտքերը և օգուտներ քաղես (Հակ. 1։25)։
4. Ինչո՞ւ ենք վստահ, որ համաժողովի ծրագիրը օգտակար կլինի։
4 Մենք շատ ենք ուրախանում, երբ մեզ նվիրում են այն, ինչի կարիքն ունենք։ Մի՞թե անհամբերությամբ չես սպասում, թե ինչ նվեր ես ստանալու Եհովայից մեկօրյա հատուկ համաժողովին։ Կարող ես վստահ լինել, որ այն գործնական կլինի։ Մենք համոզված ենք, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, քաջալերություն և կրթություն կտա, նվերներ, որոնց շնորհիվ կշարունակենք կատարել այն գործը, որ հանձնարարված է մեզ (2 Տիմոթ. 4։2; Հակ. 1։17)։