Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/13 էջ 2
  • Աստծու Խոսքը զորեղ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծու Խոսքը զորեղ է
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • 2010 թ. մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • «Ճիշտ ժամանակին տրվող կերակուր»
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Մեկօրյա հատուկ համաժողովի նոր ծրագիրը
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստծու Խոսքը օգտակար է սովորեցնելու համար
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 8/13 էջ 2

Աստծու Խոսքը զորեղ է

1. Ո՞րն է 2014թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի խորագիրը։

1 Աստվածաշունչը, ի տարբերություն մարդու ստեղծած ցանկացած բանի, կարող է փոխել մեզ և մեր մտքերն ու գործերը ներդաշնակեցնել Եհովայի կամքին։ Իսկ որքա՞ն զորեղ է Աստծու Խոսքը։ Ինչպե՞ս կարող ենք նրա զորությունը առավելագույնս գործադրել հօգուտ մեզ։ Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի միջոցով արդյունավետորեն օգնել ուրիշներին։ Համոզված ենք, որ քո հավատը կզորանա, երբ այս հարցերը քննարկվեն 2014թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովում։ Համաժողովի խորագիրն է՝ «Աստծու Խոսքը զորեղ է»՝ հիմնված Եբրայեցիներ 4։12-ի վրա։

2. Ո՞ր հարցերի պատասխանները կլսենք համաժողովում։

2 Հարցեր, որոնց պատասխանները կլսես համաժողովում։ Ծրագրի ընթացքում նշիր հետևյալ հարցերի պատասխանները.

• Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի Խոսքին (Սաղ. 29։4)։

• Ինչպե՞ս կարող ենք զգալ Աստծու Խոսքի զորությունը մեր կյանքում (Սաղ. 34։8)։

• Ի՞նչ կարող ենք անել, որ Աստծու Խոսքի զորությունը երևա մեր ծառայության մեջ (2 Տիմոթ. 3։16, 17)։

• Ի՞նչ կարող ենք անել, որ չդառնանք Սատանայի աշխարհի հրապույրի զոհը (1 Հովհ. 5։19)։

• Պատանինե՛ր, ինչպե՞ս կարող եք հասնել հոգևոր հաջողությունների (Երեմ. 17։7)։

• Ինչպե՞ս կարող ենք լինել զորավոր, երբ տկար ենք (2 Կորնթ. 12։10)։

• Ինչպե՞ս կարող ենք շարունակել փոփոխություններ անել, եթե նույնիսկ խոր արմատավորված սխալ սովորություններ ու մտածելակերպ ունենք (Եփես. 4։23)։

3. Բացի ծրագիրը լսելուց, ուրիշ ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել մեկօրյա հատուկ համաժողովից։

3 Մենք մեծ օգուտներ կքաղենք այս համաժողովի ծրագրից։ Բացի այդ, մեկօրյա հատուկ համաժողովին, ինչպես որ շրջանային և մարզային համաժողովներին, մենք հնարավորություն կունենանք ընդլայնելու մեր սրտերը և վայելելու ուրիշ ժողովների եղբայրների ու քույրերի ընկերակցությունը (Սաղ. 133։1–3; 2 Կորնթ. 6։11–13)։ Ուստի ժամանակ հատկացրու հին ընկերներիդ հետ շփվելուն և ձեռք բեր նոր ընկերներ։ Եթե ձեր մեկօրյա համաժողովում կա հրավիրված հռետոր (մարզային վերակացու կամ Բեթելից մի եղբայր), կարող ես ողջունել նրան և նրա կնոջը։ Այո՛, մենք բազմաթիվ պատճառներ ունենք անհամբերությամբ սպասելու մեկօրյա հատուկ համաժողովին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը