Նոր մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
Վաղ քրիստոնյաները, սուրբ ոգուց զորություն ստանալով, մեծ եռանդ էին ներդնում բարի լուրը հնարավորին չափ շատ վայրերում քարոզելու համար (Գործք 1։8; Կող. 1։23)։ 2007 ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը, որի թեման է՝ «Ամբողջությամբ տրամադրեք ձեզ Խոսքին», կօգնի մեզ հետևել այդ ծառաների լավ օրինակին (Գործք 18։5, ՆԱ)։
Խոսելով Աստծու խոսքի մասին՝ Դավիթ թագավորը ասաց. «Տիրոջ վկայութիւնը [կամ՝ հիշեցումները] ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (Սաղ. 19։7)։ 2007 թ. հատուկ համաժողովի ծրագրում, որն ամենայն ուշադրությամբ է պատրաստված, կընդգծվի «ուղղելու» հարցում Աստվածաշնչի արժեքավոր լինելը, և կխրախուսի մեզ գործածել Աստվածաշունչը՝ հրատապության զգացումով քարոզելու և ուսուցանելու համար (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Այս նոր ծրագիրը ցույց կտա, թե ինչպես կարող ենք խուսափել ծուղակներից և օգուտներ քաղել՝ ամենօրյա կյանքում կիրառելով Աստվածաշունչի սկզբունքները։ Այն նաև կօգնի մեզ Աստծու Խոսքի միջոցով օգնել երիտասարդներին, ինչպես նաև նորերին հոգևորապես առաջադիմել։
Ծրագրին ներկա եղիր հենց սկզբից և ուշադրությամբ լսիր այն։ Քո գրառումներում նշիր այն մտքերը, որոնք կարող ես կիրառել կյանքում։ Գնահատանք ցույց տուր այն ուսուցման և հիշեցումների համար, որ տրվում են համաժողովի ժամանակ, և խորհիր այն մասին, թե ինչպես կարող ես գործնականում կիրառել սովորածդ։
Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը կմեծացնի մեր գնահատանքը Աստծու Խոսքի հանդեպ, կհիշեցնի մեզ այն մասին, որ պետք է հաստատակամորեն ու մեծ եռանդով շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը, նաև ցույց կտա, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին նույնը անել։ Ուստի եկեք վճռենք բաց չթողնել այս հոգևոր առաջնորդության և կրթության և ոչ մի մաս, որ տալիս է մեզ Եհովան համաժողովի միջոցով (Ես. 30։20բ ՆԱ, 21)։