Նոյեմբերին տարածելու ենք «Թագավորության լուրը» №38 թերթիկը
1. Մահացածների վերաբերյալ ի՞նչ հարցեր են տալիս մարդիկ, և ինչպե՞ս կտրվեն նրանց հարցերի պատասխանները։
1 Մահը բոլոր մարդկանց թշնամին է՝ անկախ նրանց հավատալիքներից (1 Կորնթ. 15։26)։ Շատերին է հետաքրքրում, թե ինչ է լինում մահից հետո և թե արդյոք իրենք դարձյալ կտեսնեն իրենց մահացած սիրելիներին։ Ուստի ամբողջ աշխարհում ժողովները կմասնակցեն մեկամսյա քարոզարշավի և կտարածեն «Թագավորության լուրը» №38 թերթիկը, որի վերնագիրն է՝ «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել»։ Այս հատուկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 1-ին։ Քարոզարշավից հետո «Թագավորության լուրը» №38 թերթիկը կտարածենք մյուս թերթիկների պես։
2. Ինչպե՞ս է կազմված «Թագավորության լուրը» №38 թերթիկը։
2 Ինչպե՞ս է կազմված։ «Թագավորության լուրը» №38 թերթիկն այնպես է ծալվում (երկարությամբ), որ առջևի մասում՝ վերևում, երևում է հետաքրքրաշարժ վերնագիրը, իսկ ներքևում երևում են հետևյալ խոսքերը՝ «Ձեր կարծիքով... այո, ոչ, միգուցե»։ Ընթերցողը, բացելով թերթիկը, այնտեղ կտեսնի վերնագիր-հարցի աստվածաշնչյան պատասխանը և այն, թե աստվածաշնչյան խոստումը ինչ կարող է նշանակել իր համար։ Նա նաև կարող է կարդալ այն պատճառները, թե ինչու կարող է հավատալ Աստվածաշնչին։ Վերջին էջում տրվում է մի հետաքրքիր հարց, որի շուրջ նա կարող է մտածել։ Այդ էջը նաև առաջարկում է իմանալ ավելին։
3. Ինչպե՞ս ենք տարածելու «Թագավորության լուրը» №38 թերթիկը։
3 Ինչպե՞ս ենք այն տարածելու։ Այս թերթիկը տարածելու ենք այնպես, ինչպես տարածում ենք Հիշատակի երեկոյի և մարզային համաժողովի հրավիրատոմսերը։ Երեցները, համաձայն 2013թ. ապրիլի 1-ի՝ բոլոր երեցներին ուղղված նամակի, առաջնորդություն կտան տարածքը մշակելու վերաբերյալ։ Այն ժողովները, որոնք փոքր տարածք ունեն, կարող են օգնություն առաջարկել հարևան այն ժողովներին, որոնց տարածքը մեծ է։ Թերթիկից վերցրու այնքան, որքան կկարողանաս տարածել մեկ շաբաթում։ Եթե տնետան բոլոր տարածքները մշակվել են, թերթիկը կարելի է տարածել հրապարակային վկայություն տալիս։ Եթե ամիսը դեռ չի վերջացել, բայց բոլոր թերթիկները տարածվել են, հարկավոր է առաջարկել տվյալ ամսվա համար նախատեսված գրականությունը։ Ամսվա առաջին շաբաթ օրը մենք կկենտրոնանանք ոչ թե Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու, այլ այս հատուկ թերթիկը տարածելու վրա։ Հանգստյան օրերին, երբ տեղին է, մենք նաև կառաջարկենք պարբերագրեր։ Լիարժեքորեն կմասնակցե՞ս այս հատուկ քարոզարշավին։