Դեկտեմբերի 9-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 84 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jl, դաս 17–19 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 1 Հովհաննես 1–Հուդա (10ր)
№ 1. 1 Հովհաննես 5։1–21 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչպիսի՞ն պետք է հիշենք Հիսուս Քրիստոսին (Ղուկ. 1։32, 33; Հովհ. 17։3) (5ր)
№ 3. td 12Գ Աստծու հատկությունները (5ր)
□ Ծառայողական հանդիպում
15 ր. Աստվածապետական ծառայության դպրոց, 2014թ.։ Ելույթ, որը ներկայացնում է Դպրոցի վերակացուն։ Հիմնվելով 2014թ. ծրագրում տրված հրահանգների վրա՝ ընդգծիր այն մտքերը, որոնք վերաբերում են ձեր ժողովին։ Նշիր, որ այն շաբաթ, երբ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությանը Աստվածաշնչի նոր գիրք է սկսվում, «Ուշագրավ մտքերը» այլևս հիմնված չեն լինի «Եհովայի Խոսքը կենդանի է» խորագրի տակ գտնվող հոդվածների վրա։ Իսկ երկրորդ և երրորդ առաջադրանքներում, որոնք հիմնված են «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» կամ «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի վրա, պետք է զարգացնել տրված թեման, ընտրել աստվածաշնչյան սկզբունքներ շեշտող այնպիսի համարներ, որոնք կապված են թեմայի հետ, և ցույց տալ, թե ինչպես առաջնորդվել այդ սկզբունքներով։ Խրախուսիր բոլորին ջանասիրաբար պատրաստել իրենց առաջադրանքները, մեկնաբանություն տալ «Ուշագրավ մտքեր» բաժնում և կիրառել «Ծառայության դպրոց» դասագրքից տրվող խորհուրդները։
15 ր. «Ինչպե՞ս պատրաստել «ախորժաբեր» առաջբան»։ Հարց ու պատասխան։ Ցուցադրիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքն առաջարկելու երկու առաջաբան՝ մեկը ոչ արդյունավետ, մյուսը՝ արդյունավետ։
Երգ 60 և աղոթք