Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. պատասխանենք առարկություններին
Ինչու է կարևոր։ Պատկերացրու՝ լսում ես արագահաս աղետի մասին։ Եթե մարդիկ չփախչեն մի ապահով տեղ, կմահանան։ Գնում ես հարևանիդ տուն, որ նախազգուշացնես նրան, բայց նա ընդհատում է քեզ՝ ասելով, որ զբաղված է։ Ինչ խոսք, միանգամից չես շրջվի ու հեռանա։ Այսօր մեր տարածքում ապրող շատ մարդիկ մերժում են մեզ ու չեն կարևորում կյանքեր փրկող մեր պատգամի արժեքը։ Հնարավոր է՝ այն պահին, որ այցելում ենք, նրանք զբաղված են (Մատթ. 24։37–39)։ Կամ գուցե կանխակալ կարծիք ունեն մեր մասին սխալ տեղեկության պատճառով (Մատթ. 11։18, 19)։ Թերևս նրանք մտածում են, որ մենք չենք տարբերվում մյուս կրոններից, որոնք վատ գործեր են անում (2 Պետ. 2։1, 2)։ Եթե բնակիչը սկզբում հետաքրքրություն ցույց չի տալիս, մենք չպետք է արագ հանձնվենք։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Երբ հանդիպում ես զրույցն ընդհատող անհատի, հեռանալուց հետո ծառայակցիդ հետ քննարկիր, թե ինչպես կարող էիր ավելի լավ պատասխան տալ։