Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ինչպես արձագանքենք բարկացած բնակչին
Ինչո՞ւ է կարևոր։ Ընդհանուր առմամբ, մարդիկ, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ, բարյացակամ են։ Սակայն Հիսուսը մարգարեացավ, որ կլինեն մարդիկ, ովքեր կատեն մեզ (Հովհ. 17։14)։ Ուստի չենք զարմանում, երբ տնետուն ծառայության ժամանակ հանդիպում ենք բարկացած բնակչի։ Նման դեպքերում տեղին կլինի արձագանքել Եհովային հաճելի ձևով, քանի որ մենք ներկայացնում ենք նրան (Հռոմ. 12։17–21; 1 Պետ. 3։15)։ Այդպես վարվելով՝ թույլ չենք տա, որ լարված իրավիճակը թեժանա։ Բացի այդ, մեր վարքով լավ վկայություն կտանք թե՛ բնակչին, թե՛ մեզ նկատող ցանկացած անհատի։ Արդյունքում նրանք հաջորդ անգամ գուցե ցանկանան լսել, երբ Վկաներն այցելեն իրենց (2 Կորնթ. 6։3)։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ընտանեկան երկրպագության ժամանակ բեմականացրեք նմանատիպ իրավիճակներ։
Բարկացած բնակչի տնից հեռանալիս ծառայակցիդ հետ քննարկիր, թե ինչպես կարող էիք ավելի լավ արձագանքել։