Պատրաստվո՞ւմ ես Հիշատակի երեկոյին
33 թվականի նիսանի 13-ն էր։ Հիսուսը նախքան իր մահը վերջին երեկոն էր անցկացնելու իր ամենամոտ աշակերտների հետ։ Նա պետք է վերջին Պասեքը նշեր նրանց հետ և հաստատեր նոր տոն՝ Տիրոջ ընթրիքը։ Այսպիսի կարևոր իրադարձության համար, անշուշտ, հարկավոր էր նախապատրաստվել։ Ուստի Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին հանձնարարեց ամեն ինչ պատրաստել (Ղուկ. 22։7–13)։ Մեր օրերում էլ ամեն տարի քրիստոնյաները մեծ ցանկությամբ պատրաստվում են Հիշատակի երեկոյին (Ղուկ. 22։19)։ Իսկ ի՞նչ պետք է անել Հիշատակի երեկոյին պատրաստվելու համար, որը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Ինչ պետք է անեն քարոզիչները
Կծրագրեն իրենց գործերն այնպես, որ լիարժեքորեն մասնակցեն Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը տարածելու քարոզարշավին։
Ցուցակ կկազմեն, թե ում հրավիրեն Երեկոյին՝ Աստվածաշունչ ուսումնասիրողներին, բարեկամներին, համադասարանցիներին, աշխատակիցներին և այլ ծանոթների։
Կկարդան Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող օրերի համար նախատեսված աստվածաշնչյան համարները և կխորհրդածեն դրանց շուրջ։
Ժամանակին կլինեն Հիշատակի երեկոյի անցկացման վայրում, որպեսզի ջերմորեն ողջունեն այցելուներին։