Հարցերի արկղ
◼ Ե՞րբ տեղին կլինի դադարեցնել Աստվածաշնչի ուսումնասիրությունը
Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը այլևս հոգևորապես չի աճում, հարկավոր է նրբանկատորեն դադարեցնել ուսումնասիրությունը (Մատթ. 10։11)։ Հաշվի առ հետևյալ հանգամանքները. նա հավատարի՞մ է մնում ուսումնասիրության համար ձեր պայմանավորվածությանը։ Նախապես պատրաստվո՞ւմ է ուսումնասիրությանը։ Հաճախո՞ւմ է ժողովի գոնե որոշ հանդիպումների։ Իր սովորածի մասին ուրիշներին պատմո՞ւմ է։ Աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան փոփոխություններ անո՞ւմ է իր կյանքում։ Ինչ խոսք, հարկավոր է հաշվի առնել նաև անհատի տարիքն ու կարողությունները և ընդունել այն փաստը, որ յուրաքանչյուր անհատ տարբեր արագությամբ է հոգևորապես աճում։ Եվ եթե որոշում ես դադարեցնել ուսումնասիրությունը, «դռները բաց թող» նրա առաջ, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերսկսել ուսումնասիրությունը (1 Տիմոթ. 2։4)։