Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 9
  • Սովորեցրեք ձեր օրինակով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորեցրեք ձեր օրինակով
  • 2007 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս սովորեցնել երեխային Աստծու մասին. ո՞րն է լավագույն մեթոդը
    2011 Դիտարան
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
    2007 Դիտարան
  • Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են
    2005 Դիտարան
  • Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
    2007 Դիտարան
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 9

Քայլ 7

Սովորեցրեք ձեր օրինակով

Ինչո՞ւ է կարևոր։ Գործերը խոսքերից բարձր են հնչում։ Խոսքերը հաճախ միայն տեղեկություն են փոխանցում։ Օրինակ՝ ծնողները գուցե երեխաներին ասեն, որ պետք է հարգել մարդկանց և սուտ չխոսել։ Բայց եթե նրանք գոռում են իրար վրա կամ երեխաների վրա, եթե սուտ են խոսում, որ չկատարեն որոշակի պարտականություններ, ապա դրանով երեխաներին սովորեցնում են, թե ինչպես «պետք է» վարվեն մեծերը։ Ծնողների օրինակը, ըստ գրող Սալ Սիվիրի, «լավագույն միջոցներից մեկն է, որով կարելի է երեխաներին սովորեցնել»։

Ինչո՞ւ է դժվար։ Ծնողներն անկատար են։ «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին»,— ասաց Պողոս առաքյալը (Հռոմեացիներ 3։23)։ Իսկ Հակոբոս աշակերտը գրեց. «Լեզուն մարդկանցից ոչ ոք չի կարող սանձահարել» (Հակոբոս 3։8)։ Բացի այդ, երեխաները հակված են ծնողների համբերությունը մինչև վերջ փորձելու։ «Ես ապշում էի, թե որքան հեշտությամբ են երեխաներս ինձ համբերությունից հանում»,— ասում է երկու երեխայի հայր Լարին, որն ընդհանուր առմամբ հանդարտ մարդ է և կարողանում է ինքն իրեն տիրապետել։

Ի՞նչը կօգնի։ Փորձեք պարզապես լինել լավ և ոչ թե կատարյալ օրինակ։ Իսկ եթե երբեմն սխալվում եք, այդ առիթն օգտագործեք ինչ–որ բան սովորեցնելու համար։ Երկու երեխայի հայր Քրիսն ասում է. «Եթե համբերությունից դուրս էի գալիս կամ սխալ որոշում էի կայացնում, որը վատ էր անդրադառնում երեխաների վրա, ընդունում էի սխալս ու ներողություն խնդրում։ Այդպիսով նրանք սովորում էին, որ ծնողները նույնպես սխալվում են, և որ ամեն մարդ պետք է աշխատի իր վարքի վրա»։ Կոստասը, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Ես նկատեցի, որ երբ ներողություն եմ խնդրում համբերությունից դուրս գալու համար, աղջիկներս իրենց հերթին մղվում են ներողություն խնդրելու, երբ իրենք են սխալվում»։

Եհովա Աստված ասում է. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։ Երբ իշխանություն ունեցողն ասում է մի բան, բայց անում մեկ ուրիշ բան, երեխաները դրանից նույնիսկ ավելի շատ են զայրանում, քան մեծերը։ Ուստի յուրաքանչյուր օրվա վերջում կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ենթադրենք՝ ամբողջ օրը ոչ մի խորհուրդ չեմ տվել իմ երեխաներին։ Այդ դեպքում իմ գործերից ի՞նչ պիտի սովորեին նրանք։ Արդյո՞ք դրանք հենց այն բաները կլինեին, որոնք ես կցանկանայի խոսքով սովորեցնել նրանց»։

[Մեջբերում 9–րդ էջի վրա]

«Դո՛ւ, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում» (Հռոմեացիներ 2։21)։

[Նկար 9–րդ էջի վրա]

Երբ ծնողը ներողություն է խնդրում, երեխան սովորում է ներողություն խնդրել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը