Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/12 էջ 28–29
  • Ինչո՞ւ պետք է գովել ուրիշներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է գովել ուրիշներին
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդկանց մեջ լավը փնտրիր
  • Նկատիր բարի գործերը
  • Գովեստի խոսքերը մեծ ուժ ունեն
  • «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»
    2006 Դիտարան
  • Մի՛ մոռացեք գովելու կարևորության մասին
    2007 Դիտարան
  • Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ գովասանքի խոսքեր ասելով
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Գովասանքը թարմություն է պատճառում
    2003 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 4/12 էջ 28–29

Ստվածաշնչի տեսակետը

Ինչո՞ւ պետք է գովել ուրիշներին

ՇԱՏԵՐԻՆ թվում է, թե իրենց ջանքերը աննկատ են մնում։ Օրինակ՝ մարդիկ հաճախ իրենց չգնահատված են զգում գործատերերի կողմից։ Շատ ամուսնական զույգեր կարծում են, որ իրենք կարևոր չեն իրենց կողակցի համար։ Իսկ որոշ երեխաներ էլ մտածում են, որ երբեք չեն կարող արդարացնել ծնողների սպասելիքները։ Ինչ խոսք, այսպիսի զգացումներ կարող էին չլինել, եթե մենք ժամանակ առ ժամանակ գովեստի խոսքեր ասեինք իրար։

Գովեստի անկեղծ խոսքերը այսօրվա հասարակության մեջ ընդունված չեն։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշունչը կանխագուշակել է. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր.... անշնորհակալ, անհավատարիմ» (2 Տիմոթեոս 3։1, 2)։

Իսկ քեզ անկեղծորեն գովե՞լ են։ Եթե այո՛, ապա գիտես, թե որքան են այդ խոսքերը ջերմացնում և ուրախացնում մարդու սիրտը։ Աստվածաշունչն ասում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է» (Առակներ 15։23)։ Սուրբ Գիրքը կարող է օգնել մեզ իրար հետ բարությամբ վարվելու։

Մարդկանց մեջ լավը փնտրիր

Քանի որ Աստված խորապես հետաքրքրված է մեզանով, նա նկատում և գնահատում է մեր լավ հատկություններն ու բարի գործերը։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «[Աստծու] աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։ Երբ ցույց ենք տալիս մեր սերը Աստծու հանդեպ, հնազանդվելով նրա օրենքներին, նա անշուշտ նկատում է դա։

Եհովա Աստված մեր մեջ սխալներ չի փնտրում։ Եթե նա այդպես վարվեր, ապա մեզանից ոչ ոք չէր կարող կանգնել (Սաղմոս 130։3)։ Ընդհակառակը՝ նա նման է այն մարդուն, որը զգուշորեն մաղում է քարերի կույտը՝ ադամանդներ գտնելու նպատակով։ Երբ ադամանդ է գտնում, ուրախանում է։ Գուցե անմշակ քարը թանկարժեք չի երևում, բայց նա տեսնում է դրա պոտենցիալ արժեքը։ Նմանապես, երբ Աստված քննում է մեր սիրտը, փնտրում է լավ հատկություններ և ոչ թե սխալներ։ Իսկ երբ տեսնում է դրանք, ուրախանում է։ Նա գիտի, որ երբ այդ հատկությունները մշակվեն ու փայլեցվեն, կարող են շատ արժեքավոր մի բան կերտել՝ Եհովային հավատարիմ ու նվիրված ծառա։

Մենք շատ բան կարող ենք սովորել Աստծուց։ Գուցե հակում ունենք կենտրոնանալու մարդկանց սխալների վրա։ Սակայն եթե մարդկանց նայենք այնպես, ինչպես Եհովան է նայում, նրանց մեջ լավը կտեսնենք (Սաղմոս 103։8–11, 17, 18)։ Այդ ժամանակ կմղվենք գովելու նրանց։ Մեր խոսքերը, անշուշտ, կթարմացնեն մարդկանց, և նրանք ավելի մեծ եռանդով կձգտեն ճիշտն անել։ Իսկ մենք ուրախություն կստանանք, որը գալիս է ուրիշներին տալուց (Գործեր 20։35)։

Նկատիր բարի գործերը

Հիսուսը հաճախ էր նկատում ուրիշների բարի գործերը։ Մի անգամ, երբ մի հիվանդ կին վախենալով աննկատ դիպավ Հիսուսի վերնահագուստին, որպեսզի բուժվի, նա գովեց կնոջը՝ ասելով. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ» (Մարկոս 5։34)։

Իսկ մեկ ուրիշ անգամ Երուսաղեմի տաճարում սովորեցնելիս Հիսուսը տեսավ, թե ինչպես են հարուստները փող գցում գանձանակների մեջ։ Ապա նկատեց մի կարիքավոր այրու, որը այնտեղ «շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ» գցեց։ Ուրիշները ավելի շատ փող գցեցին։ Սակայն Հիսուսը բոլորի առաջ գովեց այդ կնոջը՝ ասելով. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը, որովհետև ամենքը իրենց ավելացածից ընծաներ գցեցին, բայց այս կինը, որ թեև չքավոր էր, գցեց իր ողջ ապրուստը» (Ղուկաս 21։1–4)։

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Աստվածաշունչն ասում է. «Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (Առակներ 3։27)։

Գովեստի խոսքերը մեծ ուժ ունեն

Այսօրվա անշնորհակալ աշխարհում բոլորս գնահատված ու սիրված լինելու կարիք ունենք։ Երբ անկեղծորեն գովում ենք ուրիշներին, զորացնում ու ոգևորում ենք նրանց։ Մեր անկեղծ գովեստի խոսքերը մղում են մարդկանց շարունակելու անել իրենց լավագույնը (Առակներ 31։28, 29)։

Աստվածաշունչը հորդորում է բոլոր քրիստոնյաներին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար» (Եբրայեցիներ 10։24)։ Աշխարհը բոլորովին այլ կլիներ, եթե յուրաքանչյուրը անձնական հետաքրքրություն ցույց տար մարդկանց հանդեպ, փնտրեր նրանց լավ հատկությունները և նկատեր բարի գործերը։ Իսկապես, գովեստի խոսքերը մեծ ուժ ունեն։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

● Ինչո՞ւ պետք է ուրիշներին գովենք իրենց բարի գործերի համար (Առակներ 15։23)։

● Մեզ քննելիս Եհովան ի՞նչ է փնտրում մեր մեջ (2 Տարեգրություն 16։9)։

● Ե՞րբ պետք է գովենք մարդկանց (Առակներ 3։27)։

[նկար 29-րդ էջի վրա]

Դու նկատո՞ւմ ես բարի գործերը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը