Ո՞վ կփոխի
«Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի»։
«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։
«Մահ այլևս չի լինի»։
ԱՅՍ խոսքերը գուցե անհավանական թվան։ Բայց կարող ենք վստահ լինել, որ դրանք պարզապես սրտի ցանկություն չեն։ Ինչո՞ւ։ Քանի որ դրանք դատարկ խոստումներ չեն, որ տալիս են քաղաքական գործիչները, ովքեր անզոր են փոխելու աշխարհը։ Այս խոստումները գրված են Աստվածաշնչումa։
Շատերն այսօր այն կարծիքին են, որ Աստվածաշունչը հնացած գիրք է և արդիական չէ։ Դու է՞լ ես այդպես մտածում։ Եթե այո, ապա լավ կլինի ծանոթանաս այդ գրքին և իմանաս, թե ինչ ինֆորմացիա է այն պարունակում։ Փաստն այն է, որ Աստվածաշունչը միակ սուրբ գիրքն է, որ գնում է մարդկության պատմության հետքերով դեպի ամենավաղ ժամանակները՝ սկիզբը։ Այն բացատրում է հետևյալը։
● Ինչպես մարդկությունը հայտնվեց այսպիսի անհույս վիճակում (Հռոմեացիներ 5։12)։
● Ինչ արեց Աստված այդ իրավիճակից մեզ հանելու համար (Հովհաննես 3։16)։
● Ինչու կառավարությունները անզոր են փոխելու այս աշխարհը (Երեմիա 10։23)։
● Ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստծու խոստումները կիրականանան (Հեսու 23։14)։
Իրո՞ք Աստված կվերացնի սովը, պատերազմները, հիվանդությունները և մահը։ Նման հեռանկարը անհավանական չի թվա, եթե ընդունեք հետևյալը։
1. Աստված է ստեղծել մեզ։
2. Նա հոգ է տանում մեր մասին։
3. Նա ի զորու է փոխելու այս աշխարհը։
4. Նա նպատակադրել է այդպես վարվել։
Իսկ ունե՞նք հիմքեր ընդունելու այս չորս պնդումները։ Եհովայի վկաները, ովքեր հրատարակում են այս ամսագիրը, հրավիրում են ձեզ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով համոզիչ եզրահանգման գալու։
Թերևս ունես Աստվածաշունչ, բայց հազվադեպ ես կարդում այն կամ էլ ընդհանրապես չես կարդում։ Անգամ նրանք, ովքեր կարդում են Սուրբ Գիրքը, ասում են, որ դժվար է այն հասկանալ։ Եթե դու էլ ես այդպես մտածում, կարող ես կապ հաստատել Եհովայի վկաների հետ, որոնք քեզ հետ Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություն կանցկացնեն։ Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդիկ օգուտներ են քաղում այս ծրագրից։ Իսկ ինչպե՞ս է այս ծրագիրը իրականացվում։
Ամեն շաբաթ մեկ կամ երկու Եհովայի վկա կարող է գալ քո տուն կամ քեզ հարմար մեկ այլ վայր և անվճար Աստվածաշունչ ուսումնասիրել քեզ հետ։ Այս քննարկումները կօգնեն գտնելու շատ հարցերի պատասխաններ, օրինակ՝ ինչո՞ւ ենք տառապում, մարդկային կառավարությունները ինչո՞ւ են անզոր փոխելու այս աշխարհը, ի՞նչ է Աստծու Թագավորությունը, ինչպե՞ս է իրականացնելու մի բան, ինչը մարդկային կառավարությունների ուժերից վեր էb։
Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես օգուտներ քաղել Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունից, կարող ես ստանալ քո տարածքում ապրող Եհովայի վկաներից կամ այցելել www.pr418.com վեբ կայք։ Դու կարող ես նաև գրել այս ամսագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
[ծանոթագրություններ]
a Վերը նշված խոսքերը մեջբերված են Եսայիա 2։4, Եսայիա 33։24 և Հայտնություն 21։4 համարներից։
b Տե՛ս նաև այս ամսագրի 26-րդ և 27-րդ էջերում տպված «Աստվածաշնչի տեսակետը. ո՞վ կարող է փոխել այս աշխարհը» հոդվածը։