Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Մաշկ, կաշի»
  • Մաշկ, կաշի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաշկ, կաշի
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Արցունքներ՝ կաշվե տկի մեջ
    2008 Դիտարան
  • Օձի մաշկը
    2014 Արթնացե՛ք
  • Ձեր մաշկը «պարիսպ» է
    2004 Արթնացե՛ք
  • Շնաձկան մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Մաշկ, կաշի»

ՄԱՇԿ, ԿԱՇԻ

Մարդու կամ կենդանու մարմնի արտաքին ծածկույթը։ Մաշկը համարվում է օրգան, և այն կատարում է նյութափոխանակության, ջերմակարգավորման, միջավայրի վնասակար ազդեցությունների դեմ պաշտպանական ու մարմնի առողջությանը նպաստող այլ ֆունկցիաներ։

Աստվածաշնչում հիշատակվում են մաշկային հիվանդություններ (Ղև 13։1-46; 21։20; 2Օր 28։27), ինչպես նաև նշվում է, թե մաշկի վրա ինչ քայքայիչ ազդեցություն են թողնում տարբեր հիվանդություններն ու սովը (Հոբ 7։5; 30։30; Ողբ 4։8; 5։10)։

Ըստ Օրենքի՝ որպես մեղքի զոհ մատուցվող կենդանիների կաշին որոշ դեպքերում հարկավոր էր այրել Իսրայելի ճամբարից դուրս, իսկ հետագայում՝ Երուսաղեմի դարպասից դուրս (Ելք 29։14; Ղև 4։11, 12; 8։17; 9։11; 16։27; Եբ 13։11)։ Ողջակեզի համար բերված կենդանու կաշին քահանային էր պատկանում (Ղև 7։8)։

Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Եհովան նրանց կաշվե հագուստներ տվեց, որ ծածկեն իրենց մերկությունը (Ծն 3։21)։ Որոշ մարդիկ, հատկապես մարգարեները՝ թե՛ ճշմարիտ (2Թգ 1։8), թե՛ կեղծ (Զք 13։4), անմշակ կաշվից հագուստ էին կրում։ Կենդանիների կաշվից պատրաստում էին սանդալներ (Եզկ 16։3, 10), պարկեր, պայուսակներ (1Սմ 17։40), ջրի, կաթի և գինու տիկեր (Ծն 21։14; Հս 9։13; Դտ 4։19; Մթ 9։17), հարվածային երաժշտական գործիքների համար թաղանթներ։ Հնարավոր է նաև, որ նեվել կոչվող տավիղի, կամ՝ լարային նվագարանի ռեզոնատորը դրանից էին պատրաստում (Ես 5։12)։ Կաշվից էին պատրաստված նաև խորանի ծածկոցները (Ելք 25։2, 5; 26։14; 35։7, 23; 36։19)։

Ոչխարների, այծերի ու հորթերի կաշին գործածվում էր նաև որպես գրանյութ (տես ՄԱԳԱՂԱԹ)։

Փոխաբերական գործածություն։ Սատանան Հոբի մասին հետևյալն ասաց Եհովային. «Կաշի՝ հանուն կաշվի փրկության։ Մարդն իր ողջ ունեցածը կտա, միայն թե իր կյանքը պահպանի» (Հոբ 2։4)։ Այս խոսքերով Բանսարկուն կասկածի ենթարկեց մարդու անարատությունը՝ պնդելով, որ Հոբը կանիծի Աստծուն, եթե նրա ֆիզիկական առողջությանը վնաս հասցվի։

Հոբն ասաց. «Ատամներիս կաշվով եմ փրկվում» (Հոբ 19։20, ծնթ.)։ Այս խոսքերը թարգմանելու համար որոշ թարգմանիչներ այլ տարբերակներ են առաջարկում, սակայն այդ դեպքում հարկ կլիներ փոփոխել եբրայերեն տեքստը։ Դրանք բացատրելու համար նաև կարիք չկա տեսնելու, թե վերջին տարիներին մանրադիտակով կատարված հետազոտությունների շնորհիվ գիտնականները ինչ հայտնագործություններ են արել։ Ըստ ամենայնի, Հոբը պարզապես նկատի ուներ, որ հազիվ էր մահից պրծել՝ զրկվելով ամեն ինչից կամ գրեթե ամեն ինչից։ Նա ողջ էր մնացել ատամների կաշվով, այսինքն՝ մի բանի «կաշվով», ինչը չունի կաշի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը