Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 10/1 էջ 26
  • Արցունքներ՝ կաշվե տկի մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արցունքներ՝ կաշվե տկի մեջ
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մաշկ, կաշի
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Օձի մաշկը
    2014 Արթնացե՛ք
  • Ձեր մաշկը «պարիսպ» է
    2004 Արթնացե՛ք
  • Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’
    2005 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 10/1 էջ 26

Արցունքներ՝ կաշվե տկի մեջ

ԵՐԻՏԱՍԱՐԴ մի տղամարդ փախստական էր դարձել։ Նա չափազանց ընկճված և հուսալքված վիճակում էր։ Արցունքներն աչքերին՝ աղերսում էր իր Եհովա Աստծուն, որ բարի ու կարեկից լինի իր հանդեպ. «Իմ արտասուքները դիր քո տկի մէջ» (Սաղմոս 56։8)։ Այդ մարդը Դավիթն էր, որը ավելի ուշ դարձավ Իսրայելի թագավորը։ Իսկ ի՞նչ տկի մասին նա հիշատակեց։ Ինչպե՞ս կարող է Աստված դնել մեր արցունքները տկի մեջ։

Դավիթը գիտեր, թե ինչ է կաշվե տիկը։ Դա մի բան էր, որի մեջ կարող էին պահել ջուր, ձեթ, գինի և նույնիսկ կարագ։ Սահարա անապատի քոչվորները, օրինակ՝ տուարեգները, մինչև օրս օգտագործում են տիկեր, որոնք պատրաստված են այծի կամ ոչխարի կաշվից։ Այսպիսի տիկերը կարող են շատ ջուր պարունակել. դա կախված է այն բանից, թե ինչ չափի կենդանուց են պատրաստել այն։ Կաշվե տիկերի մեջ անապատի կիզիչ արևի ջերմության տակ կարող են պահել նաև սառը ջուր։ Հին ժամանակներում այս տիկերը հիմնականում ավանակները կամ ուղտերն էին փոխադրում։ Այսօր դուք կարող եք դրանք տեսնել անհարթ ճանապարհներով անցնող մեքենաների առաջամասերում դրված։

Կաշվե տիկը, որի մասին խոսեց Դավիթը, մեզ համար նույնպես կարող է նշանակություն ունենալ։ Ի՞նչ իմաստով։ Տեսնենք։ Աստվածաշունչը բացատրում է, որ Սատանան այս աշխարհի իշխանն է և «մեծ բարկությամբ է լցված»։ Այդ պատճառով էլ երկրի վրա աղետալի դեպքեր են տեղի ունենում (Հայտնություն 12։12)։ Հետևաբար, Դավթի պես՝ այսօր շատերն են տառապում էմոցիոնալ, մտավոր կամ ֆիզիկական առումով, հատկապես նրանք, ովքեր ջանում են հաճեցնել Աստծուն։ Դո՞ւ էլ ես նույն իրավիճակում։ Այսպիսի հավատարիմ մարդիկ «լաց լինելով», բայց և քաջությամբ՝ միշտ պահում են իրենց անարատությունը (Սաղմոս 126։6)։ Ուստի նրանք կարող են համոզված լինել, որ երկնային Հայրը տեսնում է ոչ միայն իրենց կրած փորձությունները, այլև գիտի, թե ինչ են նրանք զգում այդ փորձությունների ժամանակ։ Եհովան տեսնում է իր ծառաների կրած ցավը, կարեկցում է նրանց, հիշում է, թե ինչ տառապանքներ են կրել, թե ինչպես են արտասվել, և ասես «հավաքում» է նրանց արցունքները կաշվե տկի մեջ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը