Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 11/1 էջ 3–4
  • 2000 նշանավոր տարի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2000 նշանավոր տարի՞
  • 1999 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ե՞րբ է սկսվելու երրորդ հազարամյակը
    1999 Դիտարան
  • Ի՞նչ է սպասվում ձեզ նոր հազարամյակում
    Ի՞նչ է սպասվում ձեզ նոր հազարամյակում
  • Դաս համար 2. Ժամանակը և Սուրբ Գիրքը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
1999 Դիտարան
w99 11/1 էջ 3–4

2000 նշանավոր տարի՞

ԻՆՉ–ՈՐ յուրահատուկ բան կա՞ 2000 թվականի մեջ։ Արևմուտքի երկրներում ապրող մարդիկ այդ թվականը համարում են երրորդ հազարամյակը սկսող առաջին տարեթիվը։ Պատրաստություններ են տեսնվում մեծ շուքով այն նշելու համար։ Վիթխարի ժամացույցներ են ստեղծվել, որպեսզի հաշվեն վայրկյանները մինչև նոր հազարամյակի սկսվելը։ Նոր Տարվա երեկոյի համար տոնական պարահանդեսներ կազմակերպելու աշխատանքներ են տարվում։ Ինչպես փոքր, այնպես էլ մեծ քաղաքների կենտրոնական խանութներում վաճառվում են վերնաշապիկներ՝ հազարամյակի վերջն ակնարկող տարբեր լոզունգներով։

Նոր հազարամյակը սկսվելուն նվիրված տոնակատարություններին մասնակցելու են ոչ միայն մեծ, այլև փոքր եկեղեցիները։ Տարին սկսվելուն պես Հովհաննես Պողոս Բ պապը մտադիր է ուղևորվել Իսրայել՝ այսպես կոչված, «Հազարամյակի սկզբին նվիրված հռոմեական կաթոլիկ եկեղեցու տոնակատարությունները» գլխավորելու նպատակով։ Մոտավոր տվյալներով 2,5–ից մինչև 6 միլիոն թե՛ հավատացյալ և թե՛ զուտ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ ծրագրում են եկող տարի ճանապարհորդել Իսրայել։

Ինչո՞ւ են այդքան մեծ թվով մարդիկ ցանկանում այդ երկիրն այցելել։ Խոսելով պապի անունից՝ Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Ռոջեր Էչեգարայն ասաց. «2000 թվականը Հիսուսի և այդ երկրում անցկացրած նրա կյանքի տոնն է։ Ուստի, ոչ մի զարմանալի բան չկա, որ պապը մտադիր է այցելել Երուսաղեմ»։ Սակայն ի՞նչ առնչություն ունի 2000 թվականը Քրիստոսի հետ։ Շատերն այն կարծիքին են, որ այդ թվականին լրանում է Քրիստոսի ծննդյան 2 000–ամյակը։ Բայց իրո՞ք դա ճիշտ է. եկեք տեսնենք։

2000 թ.–ին անհամբերությամբ սպասում են հատկապես որոշ կրոնական խմբեր։ Նրանք համոզված են, որ այդ տարի կամ դրան հաջորդող տարիներին Հիսուսը վերադառնալու է Ձիթենյաց լեռ, իսկ «Յայտնութիւն» գրքում նկարագրված Արմագեդոնի պատերազմը տեղի է ունենալու Մակեդդովի հովտում (Յայտնութիւն 16։14—16)։ Այդ իրադարձությունների հետ կապված՝ Միացյալ Նահանգների հարյուրավոր բնակիչներ վաճառում են իրենց տները, ունեցվածքի մեծ մասը և տեղափոխվում Իսրայել։ Իսկ այն բնակիչներին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող թողնել իրենց տները, Միացյալ Նահանգներում հայտնի մի ավետարանիչ խոստացել է, որ Հիսուսի վերադարձը անպայման կցուցադրվի հեռուստատեսությամբ, այն էլ՝ գունավոր...

Արևմուտքի երկրներում երրորդ հազարամյակը դիմավորելու մեծ պատրաստություններ են տեսնվում, մինչդեռ երկրագնդի այլ մասերում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով։ Աշխարհի բնակչության մեծամասնությունը կազմող այս մարդիկ չեն հավատում, որ նազարեթցի Հիսուսն է Մեսիան, ոչ էլ անհրաժեշտ են համարում ընդունել Ք.ծ.ա. և Ք.ծ.հ. թվարկության ձևը։a Օրինակ՝ շատ մահմեդականներ իրենց օրացույցն ունեն, որի համաձայն հաջորդ տարին ոչ թե 2000 թվականն է, այլ՝ 1420–ը։ Նրանց համար թվականությունը սկսվում է Մուհամեդ մարգարեի Մեքքայից Մեդինա փախչելու թվականից։ Ընդհանուր հաշվարկով ամբողջ աշխարհում գործածվում է քառասուն տեսակի իրարից տարբերվող օրացույցներ։

Իսկ որևէ նշանակություն ունի՞ արդյոք 2000 թվականը քրիստոնյաների համար։ Արդյո՞ք 2000 թվականի հունվարի 1–ը օրացույցում իսկապես պետք է նշել կարմիր գույնով։ Հաջորդ հոդվածում կստանաք այս հարցերի պատասխանները։

[ծանոթագրություն]

a Ք.ծ.ա. և Ք.ծ.հ. թվականությունը նշանակում է, որ Քրիստոսի ծննդյան համընդհանուր ընդունված թվականից առաջ պատահած դեպքերի թվականները գրվում են «Ք.ծ.ա.» ձևով (Քրիստոսի ծննդից առաջ), իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններինը՝ «Ք.ծ.հ.» ձևով (Քրիստոսի ծննդից հետո)։ Սակայն, որոշ գիտակ մարդիկ գերադասում են օգտագործել աշխարհիկ գրելաձևը՝ «մ.թ.ա.» (մեր թվարկությունից առաջ) և «մ.թ.» (մեր թվարկության)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը