Քրիստոսի գալուստը պե՞տք է արդյոք վախենանք դրանից
ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ինչպիսի՞ն է լինելու Հիսուս Քրիստոսի գալուստը։ Կարծում եք՝ դա մի իրադարձություն է, որի ժամանակ մարդկությունը կկործանվի և կպատժվի՞։ Թե՞ ակնկալում եք, որ այն վերջ կդնի մեր բոլոր խնդիրներին։ Արժե՞ վախենալ այդ իրադարձությունից, թե՞ սպասել դրան։
Քրիստոսի գալստյան վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Ահա նա գալիս է ամպերով. եւ ամեն աչք կ’տեսնէ նորան.... եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը» (Յայտնութիւն 1:7)։ Այս խոսքերը վերաբերում են Հիսուսի ապագա գալստյանը, երբ նա կվարձատրի արդարներին և կպատժի ամբարիշտներին։
Ուստի վախենալու փոխարեն՝ Հովհաննես առաքյալը սպասում էր Քրիստոսի գալստյանը։ Երբ նա հայտնություն ստացավ այս իրադարձության, ինչպես նաև այն մասին, թե ինչ է դա նշանակելու մարդկության համար, վստահությամբ աղոթեց. «Եկ, Տէր Յիսուս» (Յայտնութիւն 22:20)։ Սակայն ինչո՞ւ են երկրի ազգերը «նորա վերայ կոծ [անում]»։ Ինչպե՞ս կարող է «ամեն աչք» տեսնել Հիսուսին։ Ի՞նչ է իրագործելու Քրիստոսի գալուստը։ Ինչպե՞ս կարող է Քրիստոսի գալստյան հանդեպ հավատ ընծայելը օգուտներ բերել մեզ այսօր։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցերին։