Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/15 էջ 30–32
  • Միսիոներները համեմատվում են մորեխների հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միսիոներները համեմատվում են մորեխների հետ
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրաստակամության ոգին մարդկանց բերում է «Գաղաադ»
    2001 Դիտարան
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
    2000 Դիտարան
  • Նրանք ուրախությամբ կկատարեն Աստծու կամքը
    2006 Դիտարան
  • Աստվածաշնչյան կրթությունը հավատ է կերտում
    2007 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 8/15 էջ 30–32

«Գաղաադի» 124–րդ դասարանի ավարտական ծրագիրը

Միսիոներները համեմատվում են մորեխների հետ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ վեց ամիսը մեկ տեղի է ունենում «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի ավարտական ծրագիրը, որին հրավիրվում է ԱՄՆ–ի Բեթելի ողջ ընտանիքը։ 2008 թ. մարտի 8–ին ավելի քան 30 երկրներից հրավիրված հյուրերը Բեթելի ընտանիքի հետ ներկա եղան «Գաղաադ» դպրոցի 124–րդ դասարանի ավարտական ծրագրին։ Բոլոր 6 411 ներկաները շրջանավարտների հետ մեծ ուրախություն ստացան այդ հատուկ օրը։

Նախագահողը՝ Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը, ծրագիրը բացեց հետևյալ ելույթով՝ «Առաջ ընթացեք Եհովայի այլաբանական մորեխների հետ»։ Հայտնություն 9։1–4 համարներում օծյալ քրիստոնյաների փոքրաթիվ խումբը, որը 1919 թ.–ին նորից սկսեց հոգևոր ակտիվ գործունեություն ծավալել, նմանեցվում է անսպասելիորեն աշխուժացած մորեխների երամի։ Եղբայր Լեթը շրջանավարտներին հիշեցրեց, որ նրանք՝ որպես «ուրիշ ոչխարների» խմբի անդամներ, միացել են այս այլաբանական մորեխների բանակին (Հովհ. 10։16)։

Այնուհետև Լոն Շիլինգը, որը Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հանդես եկավ «Եղեք լրացում» ելույթով։ Այն հիմնված էր առաջին դարի մի ամուսնական զույգի՝ Ակյուղասի և Պրիսկիղայի (կամ՝ Պրիսկայի) օրինակի վրա (Հռոմ. 16։3, 4)։ «Գաղաադի» այս դասարանում կար 28 ամուսնական զույգ։ Նրանց հիշեցում տրվեց, որ եթե ուզում են հաջողության հասնել միսիոներական գործում, պետք է իրենց ամուսնական կապը ամուր պահեն։ Աստվածաշունչը Ակյուղասին երբեք չի հիշատակում առանց նրա կնոջ՝ Պրիսկիղայի։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ և՛ Պողոսը, և՛ ժողովը նրանց դիտում էին որպես մեկ ամբողջության։ Նույն ձևով էլ այսօր միսիոներ զույգերը պետք է ծառայեն ու երկրպագեն Աստծուն միասին և օտար երկրում ծառայելու առանձնահատուկ դժվարությունները հաղթահարեն միասնական ուժերով՝ այդպես լրացնելով միմյանց (Ծննդ. 2։18, ՆԱ)։

Հաջորդ ելույթը, որը կոչվում էր «Եհովայի պես՝ բարի գործեր արեք», ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը։ Եղբայր Փիրսը բացատրեց, որ բարի լինել ավելին է նշանակում, քան պարզապես զերծ մնալ վատ բաներ անելուց։ Լավ մարդը ուրիշների օգտին բարի գործեր է անում։ Ոչ ոք չի կարող այնպիսի բարի գործեր անել, ինչպիսիք որ Եհովան է անում (Զաք. 9։16, 17)։ Այն, որ Աստված բարի գործեր է անում և սեր է դրսևորում, կարող է մղել մեզ բարիք անելու ուրիշներին։ Գովելով շրջանավարտներին՝ եղբայր Փիրսը եզրափակեց. «Դուք մինչև հիմա բարիք եք անում։ Մենք վստահ ենք, որ կշարունակեք բարի գործեր անել, ինչ նշանակում էլ որ Եհովա Աստծու կողմից ստանաք հետագայում»։

Հաջորդ հռետորը Մայքլ Բարնետն էր։ Նախկինում նա ծառայել է որպես միսիոներ, իսկ վերջերս նշանակվել է որպես «Գաղաադի» ուսուցիչ։ Նրա ելույթը կոչվում էր՝ «Այն կրեք, ինչպես ճակատանոց աչքերի մեջտեղում»։ Իսրայելացիները, ինչպես որ «ճակատանոց» էին կրում իրենց աչքերի մեջտեղում, այդպես էլ պետք է միշտ հիշեին, թե ինչպես Եհովան հրաշքով Եգիպտոսից ազատագրեց իրենց (Ելից 13։16)։ Շրջանավարտներին հորդոր տրվեց «Գաղաադում» ստացած կրթությունը հիշելու այնպես, կարծես այն ճակատանոց լինի իրենց աչքերի մեջտեղում։ Եղբայր Բարնետը շեշտեց խոնարհ ու համեստ լինելու և Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու անհրաժեշտությունը, երբ տարաձայնություններ առաջանան մյուս միսիոներների և ուրիշների հետ (Մատթ. 5։23, 24)։

«Գաղաադի» երկարամյա ուսուցիչ Մարկ Նումարը հանդես եկավ «Ի՞նչ երգ կերգվի ձեր մասին» ելույթով։ Հնում սովորություն կար պատերազմում տարած հաղթանակը տոնել երգով։ Այդպիսի մի երգում Ռուբենի, Դանի և Ասերի ցեղերը ներկայացվում են որպես իրենք իրենց խղճացողներ, մինչդեռ Զաբուղոնի ցեղը անձնազոհ ոգու համար արժանանում է գովասանքի (Դատ. 5։16–18)։ Ինչպես որ երգի խոսքերն են հայտնում նրա բովանդակությունը, այնպես էլ քրիստոնյայի գործերն են ի վերջո բացահայտում նրա «բովանդակությունը»։ Եթե անհատը եռանդուն է Աստծու գործում և հավատարիմ է աստվածապետական կարգին, ուրեմն նա բարի անուն է ստեղծում Եհովայի մոտ և լավ օրինակ է ծառայում իր եղբայրների ու քույրերի համար։ Ժողովի անդամները, լսելով մեր գործերի «գրած երգը», մղվում են հետևելու մեր լավ օրինակին։

«Գաղաադում» իրենց ուսումնառության ընթացքում 124–րդ դասարանի ուսանողները ընդհանուր հաշվով քարոզչական ծառայության մեջ անցկացրին մոտ 3 000 ժամ։ «Հետևեք սուրբ ոգու առաջնորդությանը» թեմայի ժամանակ շրջանավարտները աստվածապետական դպրոցների բաժնի ծառայող Սեմ Ռոբերսոնին պատմեցին դեպքեր ծառայությունից, իսկ դրանցից մի քանիսը բեմականացրին։ Այս ոգևորիչ դեպքերին հաջորդեց հարցազրույց «Գաղաադի» նախկին շրջանավարտների հետ, ովքեր այժմ ծառայում են տարբեր երկրներում։ Այն անցկացրեց ԱՄՆ–ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Պատրիկ Լաֆրանկան։ Շրջանավարտները անչափ շնորհակալ էին ստացած գործնական խորհուրդների համար։

Կառավարիչ մարմնի անդամ էնթոնի Մորիսը ներկայացրեց վերջին ելույթը՝ «Հիշե՛ք՝ երևացող բաները ժամանակավոր են»։ Աստվածաշունչը հորդորում է մեզ կենտրոնանալ ապագա օրհնությունների և ոչ թե այն ժամանակավոր նեղության վրա, որ կարող ենք ունենալ այսօր (2 Կորնթ. 4։16–18)։ Ծայրահեղ աղքատությունը, անարդարությունը, ճնշումը, հիվանդությունը և մահը այսօրվա իրականությունն են։ Միսիոներները գուցե անձամբ բախվեն այս ցավալի իրողություններին։ Բայց հիշելով, որ դրանք ժամանակավոր են՝ նրանք կկարողանան հոգևորապես հավասարակշռված մնալ և չհուսալքվել։

Ծրագրի վերջում եղբայր Լեթը հրաժեշտի խոսքեր ասաց շրջանավարտներին, որոնք այդ ժամանակ գտնվում էին բեմում։ Նա անսասան մնալու կոչ արեց և ասաց. «Քանի դեռ Եհովան մեր կողքին է, ոչինչ չի կարող կանգնեցնել մեր անարատ ընթացքը»։ Նա նոր միսիոներներին հորդորեց նմանվել մորեխների՝ վճռականորեն շարունակելով ծառայել Եհովային և միշտ մնալով եռանդուն, նվիրված ու հնազանդ։

[շրջանակ 30–րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 7

Նշանակման երկրները՝ 16

Ուսանողների թիվը՝ 56

Միջին տարիքը՝ 33,8

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 18,2

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,8

[նկար 31–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 124–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։

1) Նիկոլսոն Տ., Մեյն Հ., Սենգե Յ., Սնեյփ Լ., Վանեգաս Ք., Փոու Լ., 2) Սանտանա Ս., Օու Ք., Լեմատրե Ք., Ուիլիամս Ն., Ալեքսանդր Լ., 3) Վուդս Բ., Սթեյնտոն Լ., Հանտլի է., Ալվարես Գ., Քրուզ Ջ., Բենեթ Ջ., 4) Ուիլիամսոն Ա., Գոնսալես Ն., Զուռոսկի Ջ., Դեհանդ Ի., Մեյ Ջ., Դյեմի Ս., Թավեներ Լ., 5) Լեմատրե Վ., Հարիս Ա., Ուելս Ս., Ռոջերս Ս., Դուրանտ Մ., Սենգե Ջ., 6) Հանտլի Թ., Վանեգաս Ա., Փոու Ա., Սանտանա Մ., Բենեթ Վ., Թավեներ Դ., Օու Մ., 7) Զուռոսկի Մ., Ռոջերս Գ., Դյեմի Դ., Նիկոլսոն Լ., Ալվարես Կ., Սնեյփ Ջ., 8) Հարիս Մ., Գոնսալես Պ., Մեյն Շ., Վուդս Ս., Սթեյնտոն Բ., Ուիլիամսոն Դ., Դուրանտ Ջ., 9) Քրուզ Փ., Դեհանդ Բ., Ուիլիամս Դ., Ուելս Ս., Ալեքսանդր Դ., Մեյ Մ.

[նկար 32–րդ էջի վրա]

«Գաղաադ» դպրոցը գտնվում է «Դիտարանի» կրթական կենտրոնում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը